Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՎԵՏՕ-ի տեսլականը և իրականացման որոշ գաղտնիքներ

ԲԼՈԳ

Past.am

Վերջին օրերին ՎԵՏՕ շարժման օրակարգին միանալու նախաձեռնությամբ հանդես են գալիս հարյուրավոր մարդիկ: Միայն անցյալ շաբաթվա հանդիպումների արդյունքում մեզ իրենց աջակցությունը հայտնեցին երկու հարյուրից ավել երիտասարդներ: Մինչև օգոստոսի վերջ ՎԵՏՕ-ի նախաձեռնող խմբի գրաֆիկը գերծանրաբեռնված է հանդիպումներով: Այս ամենը հաշվի առնելով կարիք է առաջացել պարզաբանել որոշ կոնցեպտուալ հարցեր, որոնք առնչություն ունեն ՎԵՏՕ-ի նպատակների և գործիքակազմի հետ:ԵՒ այսպես, ՎԵՏՕ-ն դեռևս ամիսներ առաջ փաստերով ապացուցեց, որ ՀՀ տարածքում քսաներկու տարի շարունակ անխափան գործել է արտասահմանյան գործակալական ցանց, որը այս տարիների ընթացքում հավաքագրել է մեր երկրի ամենաստոր մարդկանց: Հավաքագրված գործակալները չունեն որևէ սրբություն: Նրանք հանուն փողի պատրաստ են եռանդով քանդել մեր պետականությունը, նսեմացնել Արցախյան հաղթանակները և հերոսներին, փառաբանել ադրբեջանցիներին, հերոսացնել մարդասպաններին, վարկաբեկել եկեղեցին, ոչնչացնել ընտանեկան արժեքները, առաջ տանել տրնսգենդեր մարմնավաճառների շահերը և այլն: Ինչպես արդեն նշեցի այս ցանցը գործում է մեր երկրում արդեն քսաներկու տարի: Այս ցանցի գործունեության համար հավասարաչափ մեղավոր են այդ տարիների բոլոր նախագահները: Որպես հավելում, նշեմ, որ անձամբ ես կատաղի, անզիջում և անհավասար պայքար եմ մղել այդ գործակալական ցանցի դեմ դեռևս երբ աշխատում էի ՀՀ ոստիկանությունում: Շնագայլերի ոհմակի հարձակումները իմ նկատմամբ պարբերական բնույթ են կրել իմ պաշտոնավարման տարիներին: 
Լավ, ի՞նչն է հարցը, ինչու հենց հիմա մենք սկսեցինք մեր գործողությունները, ինչու՞ հենց հիմա ՎԵՏՕ-ն վետո ներկայացրեց գործակալական ցանցին, միթե՞ այսօր չկան ավելի հրատապ խնդիրներ մեր պետության ներսում:Պատասխանեմ.
Բանն այն է, որ քսանմեկ տարիների ընթացքում Սորոսի գործակալական ցանցը ՀՀ տարածքում գործել է բացառապես ընդդիմադիր տրամաբանության շրջանակներում: Այսինքն արտասահմանյան գործակալական ցանցի հասցրած վնասները եղել են մինիմալ: Անձամբ ես եթե այդ տարիներին ազդեցություն ունենայի որոշումների կայացման վրա, կփորձեի մի քանի օրենսդրական փոփոխությամբ թուլացնել ու ՀՀ տարածքից դուրս մղել սորոսի վաստակներին, որովհետև ըստ իս պետության վնասը վնաս է՝նշանակություն չունի մեծ թե փոքր: Սակայն ցավոք ես երբեք չեմ ունեցել նման ազդեցություն, իսկ եթե անկեղծ լինեմ շատ հաճախ եղել եմ չհասկացված որոշում կայացնող մարդկանց մոտ, մարդկանց՝ ովքեր այսօր հետ հայացքով փոշմանում են, որ հինգ-վեց տարի առաջ ինձ ամբողջ թափով չեն աջակցել…Մեր օրերում արտասահամանյան գործակալական ցանցը ձեռք է բերել իշխանական լծակներ: Արտասահմանյան գործակալները այսօր ունեն այնքան հզոր լծակներ, որոնցով կարողանում են իրենց ցանկությամբ իրականացնել ամեն տեսակի պիղծ երևույթներ: Իմ կողմից հատվածային պայքարների օրինակները մշտապես ավարտվել են հաղթանակներով, սակայն հարցը հատվածային լուծում չունի: Հարցի լուծումը քաղաքական է:Հիշեցնեմ, որ սորոսականները որոշել էին բանտից ազատել և հերոսացնել վտանգավոր փսիխոպատ մարդասպանի, որը կանխվեց հանրային կոնսոլիդացիայի արդյունքում: Այդ հանցագործին հերոսացնելու համար նրա կինը ստացել էր Սորոսից տաս հազար դոլար գրանտ: Հետո Սորոսի փողերով տպված գրքերով փորձում էին մեր 3-6 տարեկան երեխաների սեռական գիտելիքների ավելացմամբ զբաղվել: Արդյունքը նույնը եղավ՝ սորոսի վաստակներին խայտառակեցինք, սսկվեցին…Հետո ադրբեջանասիրության քարոզն էր, հետո հարձակումները իրավապահների վրա, հետո սորոսական օրակարգի պարտադրումը, հետո տրանսգենդեր մարմնավաճառների աննախադեպ ակտիվությունը: Ի տարբերություն մեր իշխանությունների, սորոսականները ունեն հստակ օրակարգ: Նրանք իրենց հրահանգները ստանում են մեկ կենտրոնից ու առանց քննարկելու կատարում են: Սորոսականները ունեն իրենց մեդիածածկույթը: Այս տարիների ընթացքում կարողացել հանրային կարծիքի մանիպուլացման գործիքներ ստեղծել: Իհարկե վերջին ամիսներին մեր գործունեության արդյունքում սորոսական ԶԼՄ-ները զրկվել են հանրային աջակցությունից և հանրությունը հիմա մեծամասմաբ թույլ չի տալիս իրեն էշի տեղ դնել, բայց վտանգը դեռ կա:Հաշվի առնելով վերոգրյալը և շատ ու շատ այլ բաներ որոնցով այս պահին չեմ ցանկանում ձեր ուղեղները ծանրաբեռնել ՎԵՏՕ-ն հայտարարում է իր այս պահի դրությամբ գլխավոր խնդիրը և գլխավոր թիրախին:Այսօր հապաղելը հավասար է պետականություն կորցնելուն: Սորոսականները օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ են պարտադրում մեր իշխանություններին, որոնք անցկացնելուց հետո Հայաստանից Հ տառը կմնա: Տրանսգենդեր մարմնավաճառները, լայնորեն լուսաբանվող ահաբեկիչները, հերոսացվող մարդասպանները, պոռնոինդուստրիայի նախապատրաստվող 3-6 տարեկան հայ երեխաները, բռնաբարությունների մասին կեղծ նամակները, սրանք այս պահին աղետի տեսանելի մասերն են: Թաքնված հատվածը շատ ավելի մեծ է ու վտանգավոր: Այդ պատճառով մենք՝ ՎԵՏՕ շարժման նախաձեռնող խումբը իրականացնում է և էլ ավելի մեծ թափով իրականացնելու է ՀՀ-ում օտարերկրյա գործակալական ցանցի ՈՉՆՉԱՑՄԱՆ գործընթացը: Այս գործունեության ընթացքում սորոսի վաստակների կողմից իմ նկատմամբ բազմաթիվ քաղաքացիական և քրեական հետապնդումներ են իրականացվել, գիշերով խմբակային հանցավոր հարձակում և առևանգման փորձ է իրականացվել Սորոսի կողմից հիմնադրված և ֆինանսավորվող Ռեստարտ խուլիգանախմբի կողմից…Վերջում ի գիտություն.ՎԵՏՕ-ն հաղթելու է, մենք որևէ պարտություն առ այս պահը չունենք: Իշխանությունը այս թեմայի շուրջ ունի ընդամենը երկու տարբերակ՝1. Դուրս գալ սորոսականների ազդեցության տակից, զրկել գործակալական ցանցը իշխանական լծակներից, այսպիսով կանխելով պետականության և ինքնիշխանության կորուստը: Գիտեմ դժվար է, բայց անհնար չի: Այդ քայլով իշխանությունը և նրա մաս կազմող մարդիկ, իրենց կապահովագրեն ՀՀ պետականությունը կործանող դավաճանների պիտակներից, որը հակառակ պարագայում խոստանում եմ սերնդեսերունդ կփոխանցվի նրանց ողջ գերդաստանի վրա:2. Հեռանալ, հեռացվել սորոսականների հետ միասին…Որոշումը ձերն է, իրականացնողը կլինենք մենք՝ ՎԵՏՕ-ն:

Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը