Վրաստանի տուրիստական սեկտորը մինչև 60 մլն դոլարի վնաս է կրել
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի տուրիստական սեկտորը, հուլիս ամսվա տվյալներով, մինչև 60 մլն դոլարի վնաս է կրել ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված իրադրության ֆոնին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, խոստանալով, որ զբոսաշրջության հոսքի աճի դինամիկան կվերականգնվի:
Վրաստանի վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստան ժամանած յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը (21 տոկոս) Ռուսաստանից էր: Վրաստանն ընթացիկ տարվա ամռանը ռուս զբոսաշրջիկներին կորցրեց այն բանից հետո, երբ Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց դադարեցնել ուղիղ չվերթերը Վրաստան: «Մեր կողմից արված քայլերը հիմք են տալիս հայտնելու, որ մենք անպայմանորեն կվերադարձնենք տուրիստական սեկտորի աճի այն դինամիկան, որն ունեինք: Հուլիսի տվյալներով, տուրիստական սեկտորը մինչև 60 մլն դոլարի վնաս է կրել, սակայն հունիս ամսին շատ լավ թրենդ է դիտվում Աջարիայի տարածաշրջանում, երբ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ զբոսաշրջությունն աճել է 40 տոկոսով»,- լրագրողներին հայտարարել է վարչապետը. նրա խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը: Կառավարության ղեկավարը նշել է բոլոր այն գործարարներին աջակցելու կարևորությունը, որոնք իրենց գործունեությունը ծավալել են տուրիստական սեկտորում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: