ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Հան­քա­խոր­շի փլուզ­ման հե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2020 թվա­կա­նին ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թվի ավե­լա­ցում.ի՞նչ են վկա­յում ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բա­լա­յին հա­մա­կար­գը ոչ հա­վա­սար պայ­ման­ներ է ստեղ­ծում ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանավորների կյա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Դիանա Գրիգորյանը՝ նուրբ, ամառային կերպարում

Past.am

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ ամառային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Դիանան բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարումը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Դիանա Գրիգորյանը ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա սեւ, երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Մեկնաբանություններում Դիանան գրել էր․ «Կյանքում շատ​ հարվածներ կարող ես ստանալ, կյանքի ապտակներից մեծանում ենք, հասունանում, ուժեղանում, դառնում ավելի իմաստուն: Կյանքի միջանցքում կանգնած` անդադար միջանցիկ քամու տակ գտնվելով, հաճախ ենք հիվանդանում, արատավոր երեւույթները հաճախ դիպչում են ուժեղ մարդկանց, քանզի միայն իրենք կարող​ են ելք գտնել: Կյանքի միջանցքն այնքան «միջանցիկ» է, որ ափսոս են ժամերն ավելորդ վատնել: Գնահատենք Մեզ տրված այս փոքրիկ միջանցքը եւ ապրենք Մաքուր` մաքուր ​ բոլոր առումներով»:

website by Sargssyan