Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ուն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտի... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 14.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բամբակի առաջին բերքն առաջին կարգի է ստացվել.Գ.Ծառուկյանի խոշոր նախաձեռնության արդյունքները Ազգային արժեհամակարգի դեմ սկսված արշավին զուգահեռ տեղի է ունենում պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց «Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին Ցանկացած այլ արդարացում կամ մեկնաբանություն պարզապես «կրուտիտի» ժանրից է Անկախ «թրենդից» կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը Կառավարության նիստի օրակարգում 51 հարց է, որից 33-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) Բացառված չէ, որ Փաշինյանը ձեռնամուխ լինի նոր քաղաքական բեմադրությունների Եկա, տեսա, հաղթեցի. Իբրահիմովիչը դիմել է «Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներին (ֆոտո) Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին «Ոչ մի ռեալ հաշվարկ ու հիմնավորում չկա» Լարիսա Ալավերդյանը՝ Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին Քիմի հետ ՆԱ ավելի երջանիկ կլիներ. Սերգեյ Դանիելյան Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ

«Կարծում եմ՝ զինծառայողն ուղղակի մոլորվել է». Դավիթ Տոնոյան

Past.am

Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը.

«Դեռեւս իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,–նշեց նա։

Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների պատճառով՝ Տոնոյանը հորդորեց չընկնել ադրբեջանական քարոզչամեքենայի հետեւից, եւ չտարածել այդ տեղեկությունները. «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»։

Հարցին՝ արդյոք քայլեր արվո՞ւմ են հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը ասաց, որ աշխատանքներն արդեն սկսել են եւ համապատասխան միջազգային կառույցներին դիմել են:

ՊՆ նախարարն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ արդյոք զինծառայողը հոգեկան խնդիրներ ունեցել է, թե ոչ. «Դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում։ Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու։ Կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին՝ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռեւս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

website by Sargssyan