Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Օտարերկրյա ներդրումները պաշտպանված չեն հետհեղափոխական Հայաստանում. Սարգիս Գրիգորյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Ներկայումս միջազգային արբիտրաժային դատարանների վարույթներում են գտնվում երեք հայցեր ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս քանակը կավելանա, եթե Կառավարությունը շարունակի չստեղծել նպաստավոր պայմաններ եւ չտրամադրել բարենպաստ իրավական ռեժիմ, որը կարող է ապահովել օտարերկրյա ներդրողների իրավունքները, օրինական շահերը եւ գույքի պաշտպանությունը։

Կառավարության ներկայիս վարած քաղաքականությունը հանգեցնելու է մի շարք այլ վեճերի` Սանիտեք, Լիդիան եւ այլն։ Այս ներդրումային վեճերը հիմնականում քննվում են Ներդրմանն առնչվող վեճերի լուծման միջազգային կենտրոնի միջոցով («ICSID»), որը գտնվում է Վաշինգտոնում, իսկ հայցերը ներկայացվում են միջազգային համաձայնագրերի շրջանակներում։ Հայաստանը վավերացրել է մոտ 50 ներդրումների խրախուսման ու պաշտպանության համաձայնագրեր։

Այդ օտարերկրյա ներդրողները ունեն նյութական, ներառյալ՝ բաց թողնված օգուտի փոխհատուցման իրավունք, որոնք հասցվել են Հայաստանի պետական մարմինների կողմից, ինչպես նաեւ ներդրողի կամ օտարերկրյա ներդրումներով ընկերության նկատմամբ պետական մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետեւանքով:

Ներկայումս ներդրողներին պատճառած վնասի կամ կորուստի փոխհատուցման չափերը միջինում կազմում են մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Լիդիանի դեպքում այն կարող է հասնել մինչեւ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հարց է ծագում, իսկ ինչու Կառավարության սխալ քաղաքականության արդյունքում օտարերկրյա ներդրողին հասցված վնասը պետք է փոխհատուցվի հարկատուների հաշվին։ Ավելին, Կառավարությունը գումարներ է հատկացնում պետական բյուջեից վարձելու միջազգային գրասենյակներ, որոնք ապահովում են արբիտրաժային ներկայացուցչություններ։

Կամ այլ օրինակ` Քաղաքապետարանի ոչ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում խախտվում են Սանիտեքի ներդրողների իրավունքները։ Փաստացի այսօր Քաղաքապետարանը եւ այլ պետական մարմիններ ձեռնարկում են այնպիսի միջոցներ, որոնք հավասարազոր են բռնագրավման (expropriation)։ Ավելին, Լիդիանի դեպքում Կառավարությունը չի կարողանում ապահովել ներդրողի նկատմամբ արդար ու անաչառ վերաբերմունք` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ինչպես նաեւ տրամադրել լիարժեք պաշտպանություն եւ անվտանգություն:

Կարեւոր է նաեւ ընդգծել ՀՀ արդարադատության նախարության անգործունեությունը` թե՛ բարենպաստ իրավական ռեժիմի ստեղծման եւ թե՛ գործող վեճերի արդյունավետ կառավարման ուղղություններում։ Ցավոք, ներկայումս նախարարությունը լծված է միայն «առաջարկելու» այնպիսի «բարեփոխումներ», որոնք թե՛ հակասում են իրավունքի գերակայության սկզբունքին (ՍԴ դատավորների հետ կապված վերջին առաջարկվող փոփոխությունը) եւ թե՛ սպասարկելու մի շարք անձանց շահեր։

Կառավարությունը անհապաղ պետք է ձեռնարկի միջոցառումներ՝ բանակցելու օտարերկրյա ներդրողների հետ՝ վեճերը լուծելու «խաղաղ» եղանակով եւ ներդնելու վեճերի կառավարման արդյունավետ համակարգ։ Ավելին, ՀՀ արդարադատության նախարությունը վերջապես պետք է ստանձնի քաղաքականություն մշակող մարմնի դերը եւ մշակի նոր օտարերկրա ներդրումների պաշտպանության եւ խրախուսման մասին նախագիծ։

Սարգիս Գրիգորյան, GPARTNERS իրավաբանական ընկերություն

«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան