Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինք­նու­թյու­նը որո­շե­լու հար­ցում Փ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Ալա­վեր­դու պղնձա­ձու­լա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքա՞ն են նվազել Բուլղարիայում ՀՀ դեսպանի դրամական միջոցներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախ պետք է իրա­կա­նաց­վի «Աշ­խա­տի՛ր, կա­ռա­վա­րու­թյուն» ծր... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 19.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ալեքս Ֆերգյուսոնը «Լիվերպուլի» հետ խաղից առաջ ցուցումներ է տվել Սուլշերին (ֆոտո) Քարահունջի շենքում գտնվող խաղասրահից բերման են ենթարկել 3 մարդու. Նրանց մոտ կասկածելի փաթեթներ են եղել Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել «Կոշ» ՔԿՀ-ի մոտ Ադրբեջանը զինվում ու պատրաստվում է. ի՞նչ է անում Հայաստանը Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. Ամբաստանյալը որովայնի շրջանում ինքնավնասում է արել. ժամանել են բժիշկներ (ֆոտո) Արտակարգ դեպք Երևանում. ՊՎԾ-ից քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն. Shamshyan.com Ապօրինի հատել էին իրենց բակի 3 ծառերը 12 վարչական շրջանում նույն րոպեին լինելու է հրավառություն. Հայկ Մարության Սահմանվել է վերահսկողություն կերակրի աղի նկատմամբ․ ՍԱՏՄ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպմանը Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

«Ի՞նչ ես կապիկություն անում». Էմիլ Գալստյանը պատմում է երեկ տեղի ունեցած միջադեպի մանրամասները

Past.am

Հյուսիսային պողոտայում հանդիպման էի, մինչ ընկերս կգար, նկատեցի, որ ինչ-որ ստորագրահավաք է, հետաքրքրեց, մոտեցա, հարցրեցի, թե ինչի հետ է կապված ստորագրահավաքը, ստացա ոչ ադեկվատ եւ կոպիտ պատասխան մի քանի հոգուց, որոնք, ըստ երեւույթին, կապ ունեին այդ ամենի հետ։  Այս մասին զրույցում պատմեց դերասան Էմիլ Գալստյանը՝ անդրադառնալով երեկ՝ ժամը 9.30–ի սահմաններում Հյուսիսային պողոտայում «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների եւ իր միջեւ ունեցած միջադեպի մասին։

«Բնականաբար, համարժեք պատասխան տվեցի ինձ անհարգալից վերաբերմունքի համար։ Մասսայական, այնուհետեւ 3 հոգով ինձ հարվածներ հասցրեցին, մարդկանց աչքի առաջ գցեցին գետնին։ Ոստիկանությունը հասցրեց միջամտել, բոլորին տեղափոխեցին բաժին։ Եթե ոստիկանությունը չմիջամտեր, հնարավոր է՝ ավելի շատ վնասներ հասցնեին»,–նշեց նա։

Դերասանի խոսքով՝ հարցրել է ինչ ստորագրավաք է, ինչին ի պատասխան կազմակերպիչները, մասնավորապես, նշել են. «Ի՞նչ ես կապիկություն անում, իբր չգիտես ինչ ստորագրահավաք է»։

Նա շեշտում է՝ ինչի պետք է հարցներ, եթե տեղյակ լիներ, թե ինչ ստորագրահավաք էր. «Եթե իմանայի, ինչի՞ պիտի հարցնեի, կամ եթե դերասան ես, ուրեմն կապիկ եմ։ Ի՞նչ բարոյական իրավունք ունեն իմ հասցեին այսպես արտահայտվելու»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային պողոտայում երեկ՝ օգոստոսի 12–ին միջադեպ է տեղի ունեցել «Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանի եւ «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների միջեւ։ Մեր տեղեկություններով՝ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչից հետո Էմիլը դիմել է իրավապահներին։

Ոստիկանությունից  հայտնեցին, որ երեկ մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել եւ հայտնել, որ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում իրեն հրել են, հարվածել։

Ոստիկանության ծառայողները հյուսիսային պողոտայից ծեծի կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի եւ հրավիրել ահազանգողին։

Մեր տեղեկություններով՝  բերման ենթարկվածները «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ Գեւորգ Գյուլումյանը եւ Արթուր Ալեքսանյանն են, որոնց ժամեր անց ազատ են արձակել։

website by Sargssyan