Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ օգոստոսի 13-ին, քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գործունեությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հետագա գործունեությանը, եւ վերջերս գործարկված ցիկլոտրոնի՝ արագացուցչի կիրառմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ պետք է համալիր լուծում մշակել, որը կներառի գիտահետազոտական, առողջապահական, տեխնոլոգիական, տնտեսական բաղադրիչների զարգացումը եւ եկամուտների գեներացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այս տրամաբանության ներքո եւ երկամսյա ժամկետում ներկայացնել արդյունավետ մոդելների տարբերակներ: