ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ս... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դե­պի քա­ղա­քա­կա­նու­թյո՞ւն, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եկամուտներ, դրամական միջոցներ ու նոր ավտոմեքենա. Հրազդանի ք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երևանում Mitsubishi-ն բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. Shamshyan.com Շղթայակա վթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր Իրանի դեմ պատերազմը «ծայրահեղ տարբերակ» է․ Թրամփ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սաեյմայի խոսնակի և Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ «Հյուսիս-Հարավի» քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի․ մեղադրյալների թիվը հասավ 15-ի ՉԼ. ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ». Թիմերի մեկնարկային կազմերը (ֆոտո) ՈՒՂԻՂ. ԲԴԽ անդամները հանդիպում են դատավորների հետ Զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պատասխան չստանալու դեպքում սպառնում են հացադուլ սկսել Եղանակը Հայաստանում Անձը կասկածվում է գողությանն օժանդակելու մեջ. Ոստիկանությունը տեսագրություն է հրապարակել Վարչապետը չցանկացավ պատասխանել Օսիպյանի եւ Վանեցյանի մասին հարցերին Սաուդյան Արաբիան լիովին կվերականգնի նավթարդյունահանումը սեպտեմբերի վերջին

Արթուր Վանեցյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի բնագավառում փոխգործակցությունը

Past.am

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Հանդիպման նպատակն էր քննարկել երկու բարեկամ պետությունների անվտանգության մարմինների միջեւ փոխգործակցությանն ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։

Ա․ Վանեցյանը նշել է, որ Չինաստանը բարեկամական եւ գործընկեր պետություն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նա հույս է հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջեւ համագործակցությունն ավելի կամրապնդվի՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Թ. Էրլունը նշել է, որ դեսպանությունը մշտապես պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ տարբեր հանցագործությունների դեմ պայքարի եւ ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցերում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ կադրերի վերապատրաստման, կոռուպցիայի եւ այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի բնագավառում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

website by Sargssyan