Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լո... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մոբիլիզացիան որևէ արդյունք չի տալիս ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ոռոգման ջրի հարցը դարձյալ մտահոգիչ է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 08.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լու հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի «ար­դյու­նա­վե­տու­թյու­նը» «Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ար­ձա­գան­քը «Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Ստեփանավանում մարդկանց սպանում են դիմակի համար /տեսանյութ/ Մոբիլիզացիան որևէ արդյունք չի տալիս Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան «Հրապարակ». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը Ոռոգման ջրի հարցը դարձյալ մտահոգիչ է Իս­պա­նա­կան ամոթ «Ժողովուրդ». Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց Տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը, ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ, ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին /տեսանյութ/ «Մոնթեի պատվին». Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս Գերմանիան առաջիկայում կարող է բացել սահմանները Թուրքիայի համար

Աշոտ Ղուլյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ քննարկել է կրթական ոլորտին առնչվող հարցեր

Past.am

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին եւ Արցախի ծրագրի ղեկավար Նոնա Պողոսյանին: Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ՀԱՀ նորանշանակ նախագահին պաշտոնը ստանձնելու կապացությամբ եւ վստահություն հայտնել, որ համալսարանի եւ Արցախի իշխանությունների միջեւ նախորդ տարիներին ձեւավորված համագործակցությունը շարունակաբար զարգանալու է:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է Արցախում կադրերի վերապատրաստման եւ կարողությունների զարգացման, արցախցի ուսանողներին ժամանակակից կրթական մոդելներին մասնակից դառնալու հնարավորությունների ընձեռնման ուղղությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող աշխատանքների կարեւորությունը:

Կարին Մարկիդեսը նշել է, որ հստակ պատկերացնում է, թե 21-րդ դարում համալսարանները ինչպիսի դերակատարություն պետք է ունենան հասարակության զարգացման գործում, եւ իր ջանքերը ներդնելու է Հայաստանում կրթության ոլորտի կատարելագործման հարցում ամերիկյան համալսարանի դերը ավելի ընդգծելու համար: Նա պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համալսարանի եւ Արցախի միջեւ առկա փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ:

 

website by Sargssyan