ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի հայերը հարձակման են ենթարկվել. Քիմ Քարդաշյան ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ընթացքում նա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները․ (տեսա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 28.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Արցախի հայերը հարձակման են ենթարկվել. Քիմ Քարդաշյան ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. տեղեկատվական շտաբ Ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստները․ (տեսանյութ) Ադրբեջանցի հաքերները կոտրել էին «Հայփոստ» ընկերության պաշտոնական կայքը. Նանա Գնդոյան Հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա․ ՊԲ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, գրոհայինների շարքում կա 81 զոհ․ ՀՄՏ կենտրոն Ռամզան Կադիրովը Հայաստանին և Ադրբեջանին արյունահեղությունը դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանի զինուժի կորուստները.Պաշտպանության բանակի հայտարարությունը Տվյալները ճշտվում են. Արծրուն Հովհաննիսյանը` սիրիացի զինյալների մասին Այո, ունենք կորցրած դիրքեր. Արցախի նախագահ. Անենք հնարավորը, որ այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի․ Դոնալդ Տուսկ Սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը. ՀՀ ԱԳՆ Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Պաշտպանության նախարարությունում հանդիպել եմ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ. Նիկոլ Փաշինյան Հակառակորդը փորձել է Մռավ լեռը վերցնել վերահսկողության տակ, սակայն փորձը հետ է մղվել Արցախի ՀՀ տեղափոխված 18 տուժած 7-ը քաղաքացիական անձ է Ամեն րոպեն մեկ նվիրատվություն է արվում. դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 111 000 դոլար. Հայաստան Համահայկական հիմնադրամ Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ

Հայկական բանակը Տավուշում 140 հեկտար տարածք Է ազատագրել

2019 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայկական բանակը լուրջ հաջողություններ է գրանցել Տավուշի հյուսիսում թշնամու սահմանապահների դեմ պայքարում:

Картинки по запросу Հայկական բանակը Տավուշում 140 հեկտար տարածք Է ազատագրել

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են առաջ շարժվել և հարմար դիրքեր զբաղեցնել Բաբաքյար կոչվող լեռների շրջանում, սակայն, հանդիպել Հայոց բանակի զինծառայողների դիմադրությանը՝ ստիպված են եղել մնալ իրենց տարածքում:

Գերազանցելով հակառակորդի սահմանապահներին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են մոտ 140 հեկտար տարածք ազատագրել: ՀՀ զինված ուժերի հաջող գործողության արդյունքում հաջողվել է կասեցնել թշնամու սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա:

Ադրբեջանի իշխանությունների և պետական քարոզչամեքենայի համար անսպասելի շրջադարձի արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին: Թիրախային գոտում է հայտնվել նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը:

Փորձելով կանխել խուճապի տարածումը սեփական բնակչության շրջանում՝ Բաքվի քարոզչամեքենան դիմեց տեղեկատվական մանիպուլյացիայի՝ հրապարակելով «առաջինը գողն է գոռում բռնեք գողին» ժանրի նյութեր:

Այդ գործին լծվեցին Ալևի նավթադոլարներից սնվող ադրբեջանական քարոզչական կայքերը՝ հրապարակելով տեղեկություն իբր «Ադրբեջանի սահմանապահների հաջողության և առաջխաղացման մասին»:

Իրականում ադրբեջանական զինուժը կարողացել է փոքր տարածք զավթել, սակայն հարևան Վրաստանից՝ չկարողանալով մոտենալ Հայաստանի հետ սահմանին:

Այս հաջողված գործողության արդյունքում հայկական բանակը ոչ միայն կարողացավ ազատագրել 140 հեկտար տարածք և ավելի ամրապնդել մեր սահմանակից գյուղերի և ավտոմայրուղու անվտանգությունը, այլև վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական մայրուղին, ինչը Բաքվի իշխանություններին պետք է ստիպի մեղավորներ ման գալ իրենց գեներալների շարքերում:

Նյութի աղբյուրը` AraratNews.am

website by Sargssyan