Անի Վաթինյան. Մենք խաչ ենք կրում (Շաբաթօրյա ընթերցումներ «Փա... ՄՇԱԿՈՒՅԹ
Սիլվա Հովակիմյան. Թաքնված կապեր (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաս... ՄՇԱԿՈՒՅԹ
Հա­յաս­տա­նում կտե­ղադր­վի Նի­կո­լայ 1-ինի ար­ձա­նը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հիմն­ված է իրա­րա­մերժ դիր­քո­րո... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Պետ­դե­պը շնոր­հա­վո­րել է... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել. կա 28 վարակված Խոշոր ավտովթար Երեւանում. տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի մեքենաների եւ կողաշրջվել (ֆոտո) Էջմիածին քաղաքում 36-ամյա տղամարդուն գնդակահարած անձը ձերբակալվել է. Ոստիկանություն Հայտնի է` որ հայ պատգամավորներն են ընտրվել Իրանի խորհրդարան Երեւանում կնոջ դի է հայտնաբերվել Վան Պերսի. Հոլանդն անհավանական ցուցանիշներ է գրանցում Արմեն Աշոտյանը 4 հարց է ուղղել Փաշինյանին Երևանի Մյասնիկյան պողոտայում «ԿամԱԶ»–ը քաղաքացուն վրաերթի է ենթարկել. ահազանգ ԱԻՆ–ում Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 190 անգամ Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամաներով Կապանում գնումներ է կատարել Անի Վաթինյան. Մենք խաչ ենք կրում (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել 3 բան, որ տղամարդը պետք է հաշվի առնի կնոջ հետ սեքսից առաջ

«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը. նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը, ով ժամանակին ինքն իրեն գործուղումներ էր ուղարկում մարզի գյուղեր եւ հավելյալ գումարներ ստանում դրա դիմաց, ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները՝ միասին վերցրած: Մարզից ստացած տեղեկատվությամբ, նա օգոստոսի 5-ին մեկնել է Արցախ՝ Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու, ինքն իրեն գործուղում է գրել օգոստոսի 5-7-ը եւ մեկնել է իր ծառայողական PRADO մեքենայով՝ ահռելի քանակի բենզին դուրս գրելով։

Մինչդեռ մարզից 7-8 ավտոբուս է կիսադատարկ մեկնել Արցախ՝ տեղափոխելով խաղերի մասնակիցներին: Երեկ փողոցներում ակցիաներ անող մարզպետներն այնքան են հոռացել այս ընթացքում, որ այլեւս շարքային մարդկանց հետ ճանապարհ չեն գնում, ուղիղ չեն շփվում։ Ոչինչ չէր խանգարում, որ մարզպետն իր մարզի սպորտսմենների հետ նույն ավտոբուսով մեկներ Արցախ՝ ճանապարհին էլ շփվեր նրանց հետ։ Արցախում ընդամենը մի 2 ժամով մասնակցել է խաղերի բացմանը, նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել, բայց 3 օր մնացել է՝ դրա դիմաց ե՛ւ գումար, ե՛ւ բենզին ստանալով:

Մենք դիմեցինք Արագածոտնի մարզպետական, որ պարզենք՝ հունվար-օգոստոս ամիսներին քանի՞ անգամ է գործուղման մեկնել մարզպետը, ի՞նչ գործուղումներ են եղել դրանք, ո՞ր երկրներ, որքա՞ն գումար եւ բենզին է հատկացվել, եւ կոնկրետ համահայկական խաղերին մասնակցությունն ի՞նչ է նստել մարզպետարանի վրա, բայց մեզ ասացին, որ մեր հարցերին արագ պատասխանել չեն կարող։ Սպասում ենք պատասխանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan