Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 27.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ջրի մակարդակը Սոչիի 4 գետերում վտանգավոր մակարդակի է հասել

Սոչիում փրկարարները վերացնում են փողոցները հեղեղած ջուրը, ջրի մակարդակը վտանգավոր մակարդակի է հասել 4 գետերում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գծով վարչությանը:  

Հորդառատ անձրևները Սոչիում սկսվել են շաբաթ առավոտյան: Օրվա ընթացքում անձրևը շարունակվել է առողջարանային քաղաքի տարբեր շրջաններում: Իշխանությունների տվյալներով՝ հորդառատ անձրևները լուրջ հետևանքների չեն հանգեցրել, սակայն փրկարարների օգնության կարիքն, այնուամենայնիվ, զգացվել է:

Հեղեղված շրջաններում ՌԴ ԱԻՆ մի քանի միավոր տեխնիկա է աշխատում: Նշվում է գետերն ափերից դուրս չեն եկել, սակայն բարձրացել են վտանգավոր մակարդակով:

 

Քաղաքի բնակիչները շարունակում են համացանցում տեսանյութեր հրապարակել հեղեղված շրջաններից, որտեղ մեքենաները դժվարությամբ են երթևեկում և կիսով չափ ջրի մեջ են ընկղմված:

Ուրբաթ օրվանից Սոչիում փոթորկի նախազգուշացում է տրվել. պահպանվում է ծովում պտտահողմերի ձևավորման վտանգը:

 

website by Sargssyan