«Էներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նու­թյուն չու­նենք, և պարզ չէ, թե ա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Խնդի­րը լու­ծե­լու փո­խա­րեն այդ­պես գլխա­տե­լը սխալ է.եթե ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Իշ­խա­նու­թյուն­նե­րը կրճա­տում­ներ են կա­տա­րում այն օղակ­ն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Որո­շում­նե­րը նախ ըն­դու­նում են, հե­տո մի­այն մտա­ծում դրա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Մերժ­մամբ իշ­խա­նու­թյան եկած ուժն իշ­խե­լու այլ ռե­սուրս­ն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Էներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նու­թյուն չու­նենք, և պարզ չէ, թե այդ ուղ­ղու­թյամբ ինչ են անում». «Փաստ» ՊՆ ծառայողը КамАЗ-ով դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել դպրոցականին. վերջինս հիվանդանոցում մահացել է «Խնդի­րը լու­ծե­լու փո­խա­րեն այդ­պես գլխա­տե­լը սխալ է.եթե այդ­պես լի­նի, ամ­բողջ կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է փա­կենք». «Փաստ» «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին Իշ­խա­նու­թյուն­նե­րը կրճա­տում­ներ են կա­տա­րում այն օղակ­նե­րում, որ­տեղ շահ չու­նեն. «Փաստ» Որո­շում­նե­րը նախ ըն­դու­նում են, հե­տո մի­այն մտա­ծում դրանց հե­տևանք­նե­րի մա­սին. «Փաստ» Հայտնի են Արցախի զորամասերից մեկում վիրավորվածների անունները. Մեկի վիճակը ծանր է «Մերժ­մամբ իշ­խա­նու­թյան եկած ուժն իշ­խե­լու այլ ռե­սուրս­ներ չու­նի ու պար­բե­րա­բար պետք է գե­նե­րաց­նի ատե­լու­թյու­նը». «Փաստ» «Բարի Սամարացի» ընկերությունը մսի շուկայում վերջին զարգացումների մասին Ներառականության «միֆը». ի՞նչ 9 միլիարդի մասին է խոսքը. «Փաստ» Վիրավորվել են, զոհ չկա. Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Արցախում զոհեր ունենալու մասին տեղեկությունները Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. «Փաստ» Եղանակը Հայաստանում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Ատե­լու­թյան մթնո­լոր­տի ծանր հե­տև­անք­նե­րը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի աջակիցները կեղծիք, զրպարտություն և թշնամանք են տարածում youtube-յան ալիքների միջոցով. հետաքննություն Անչափահաս աղջնակի հղիության գործով ձերբակալվել է նրա կենսաբանական հայրը. ի՞նչ է պատմում աղջկա մայրը (Video)

Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում․ ակտիվիստները 50 մեքենայով են գալու Երեւան

Past.am

Ամուլսարի հարցով օգոստոսի 19-ին Կառավարությունում քննարկում է լինելու ջերմուկցիների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

«Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։

Ուստի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով։

Հարգելի հայրենակիցներ Ամուլսարը դա հայրենիք է և համահայության խնդիրն է։

Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ միասին դրսում սպասելու մինչև հանդիպման ավարտը։

Այդպիսով զորակցություն հայտնելով բնակիչներին ։

Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից առավոտյան ժամը 07։00։

Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 19-ին, Երևանում` Բաղրամյան 26 հասցեում, ժամը` 12։00»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաբուխ հավաք եւ ավտոերթ է տեղի ունեցել Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Երթի մասնակիցները շեշտում են, որ «Քննչականի մանիպուլատիվ ասուլիսները բան չեն փոխելու»:

website by Sargssyan