Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 27.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն. Վիտալի Բալասանյան Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը մայրաքաղաքում գրեթե 95 տոկոսով լուծվել է. փոխնախարար 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Կոտայքի մարզում 38-ամյա վարորդն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժած ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում Բարեբախտաբար ողջամտությունը հաղթեց. Արմեն Սարգսյանը 5 անձի ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհել Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ

Ռուսաստանում դեռահասը կացնահարել է ընտանիքի անդամներին

Past.am

Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի Պատրիկեեւո գյուղում հայտնաբերվել են հինգ մարդու դիեր, որոնք սպանվել են կացնի միջոցով: Ինչպես հաղորդում է ՌԵՆ հեռուստաալիքը, նրանք բոլորը միեւնույն ընտանիքի անդամներ էին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հնարավոր մարդասպանը 16-ամյա պատանին է, որի մարմինը հայտնաբերվել է հանցանքի վայրի մերձակայքում: Ռուսաստանի Քննչական կոմիտեում նշել են, որ ենթադրվում է, որ օգոստոսի 18-ի գիշերը հենց նա է սպանել իր մորը, տատին, պապին, եղբորն ու քրոջը, այնուհետեւ ինքնասպանություն գործել:

ՏԱՍՍ գործակալության զրուցակիցը Ուլյանովսկի մարզի դատախազությունում հաստատել է Պատրիկեեւո գյուղում վեց մարդու դիերը հայտնաբերելու փաստը: Նրա խոսքով՝ դեռահասի մարմինը գտնվում էր տնից 500 մ հեռավորության վրա՝ բջջային կապի աշխատարակի հարեւանությամբ:

«Ուլյանովսկայա պրավդա» պարբերականը նշում է, որ սպանություն գործելու որոշման մասին դեռահասը հայտնել էր իր ընկերոջը՝ ուղարկելով նրան ձայնային հաղորդագրություն:

ՏԱՍՍ-ի զրուցակիցը հայտնել է, որ երիտասարդ տղամարդը նաեւ թողել էր նամակ մահից առաջ: Դրանում նա պատմել էր, որ որոշել է ինքնասպանություն գործել: Դեռահասը հարազատների սպանությունը բացատրել էր նրանով, որ չէր ցանկանում , որ «նրանք ունենային ապրումներ իր մահվան կապակցությամբ»:

ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված մեկնաբանությունում Ուլյանովսկի մարզի դատախազության ներկայացուցիչն ասել էր, որ դեռահասը, հնարավոր է, տառապում էր շիզոֆրենիայով: Ընդ որում՝ նա նշել էր, որ երիտասարդը գերազանց էր սովորում, մասնակցում էր օլիմպիադաներին եւ վիկտորինաներին, իսկ նրա ընտանիքը համարվում էր բարենպաստ:

website by Sargssyan