ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ). Հա­յաս­տա­նի և Վրաս­տա­նի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադր­բե­ջա­նին հայտ­նել են «վատ լու­րը» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի ծագ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Մե­տա­ղա­կան հան­քա­հա­նու­թյան ոլոր­տում լրջա­գույն փո­փո­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Եթե ունեք Windows 7, ար­դեն վտան­գի տակ եք». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 17.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կուտոյանի մորեղբորորդի Ուրիխանյանը շոկի մեջ է Հարազատները Կուտոյանի մահվան մասին իմացել են մամուլից «Zoo Fauna Art» ընկերությունը հերքում է Գագիկ Ծառուկյանի մասին տարածված ապատեղեկատվությունը Պատերի վրա կրակոցի հետքեր կան. ինչ հանգամանքներում է հայտնաբերվել Գեորգի Կուտոյանի դին (Տեսանյութ) Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է Մանրամասներ՝Կուտոյանի ինքնասպանությունից Երեւան-Իջեւան ճանապարհին «Toyota Ipsum»-ը դուրս է եկել ճանապարհից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին եւ շրջվել Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով Բացահայտվել է Արաբկիրի թաղապետի նախկին տեղակալի մասնակցությամբ շորթման միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ Մահվան ելքով վթարի համար ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սպիտակում Արթուր Վանեցյանը գրառում է արել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ). Հա­յաս­տա­նի և Վրաս­տա­նի մի­ջև կնքվել է չե­զոք գո­տի ստեղ­ծե­լու հա­մա­ձայ­նա­գիր Ադր­բե­ջա­նին հայտ­նել են «վատ լու­րը» Լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի ծագ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը փոքր է, սա­կայն անվ­տան­գու­թյան սպառ­նա­լի­քն առ­կա է

Այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից․ Գևորգ Թամամյանը ազատման դիմում է գրել

Past.am

Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ խոսքն ուղղելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: 

«Պարո՛ն նախարար, հայտնում եմ Ձեզ, որ այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու: 

Որոշմանս պատճառները բազմաթիվ են, և Դուք դրանց մասին շատ լավ գիտեք, քանի որ երբեք չեմ թաքցրել, սակայն ամենակարևոր պատճառն այն է, որ այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից և առողջ բանականությանը նախընտրեցիք ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները:

Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք՝ բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամաբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն:

Իրոք, ցավալի է, որովհետև բազմաթիվ մարդկանց մոտ ստեղծել եք արդար ու աշխատող մարդու կերպար, որ օրնիբուն մտածում է իրենց առողջության մասին, սակայն այդ ամենը շատ հեռու է իրականությունից, և մարդիկ, անկասկած, մի օր արթնանալու են և տեսնեն, որ թագավորը մերկ է, որ այդ ամենն ուղղակի շղարշ էր և նրան միակ հետաքրքրող բանն իր նեղ անձնական շահերն են ու վարկանիշը:

Բազմիցս եմ փորձել Ձեզ բերել իրականության դաշտ, սակայն՝ ապարդյուն: Վերջին հարցազրույցումս (ինչու հարցազրույցով, որովհետև Դուք միշտ խուսափում եք դեմ առ դեմ խոսելուց) նորից մատնանշեցի խնդիրներ, հորդորեցի ուշադիր լսել նույնիսկ ամենակոշտ քննադատությունը, քանի որ ծափահարությունների ձայնը երբեմն խլացնում է մարդուն, ինչին Դուք նախընտրեցիք պատասխանել Ձեզ հարազատ ոճով՝ խարդավանքներ հյուսելով: Երկու օր է՝ Ձեր իսկ հրահանգով, առողջապահության նախարարությունից փորձում են կապնվել մեր լավագույն մանկական ուռուցքաբաններին, ովքեր նաև ինձ շատ հարազատ ավագ ընկերներ են և ուսուցիչ՝ առաջարկելով լինել առողջապահության նախարարության մանկական ուռուցքաբանության գծով խորհրդատու:

Հիանալի հաշվարկ էր, իհարկե, ես երբեք դեմ չէի արտահայտվի նման թեկնածությանը, և Դուք սահուն կազատվեիք Ձեր ուռուցքաբանության գծով խորհրդատուից: Սակայն կար մի մեծ բայց՝ ի տարբերություն Ձեզ և Ձեր շրջապատում հանգրվանած բազմաթիվ դեմքերի, մեզ համար պաշտոններն ու աթոռները երբեք որևէ նշանակություն չեն ունեցել: Եվ Ձեզ ի գիտություն, ես տեղյակ եմ եղել ձեր յուրաքանչյուր զանգից և բառից: Փոխանակ ուղիղ տեքստով ինձ փոխանցեիք Ձեր ցանկության մասին, փորձում էիք աշխատացնել՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Երևի մոռացել էիք, որ առաջին անգամ երբ առաջարկեցիք այդ «պաշտոնը», մերժեցի, համարելով, որ ոլորտում ավելի արժանի թեկնածուներ կան: Եվ միայն այնուհետև համաձայնեցի, միամտորեն հավատալով, որ կարող եմ գործին օգուտ բերել: Սակայն կյանքն այլ բան ցույց տվեց...

Եվ, անկեղծ, խորհուրդ կտամ չմտնել բանավեճի մեջ, ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդավորված, հակառակ դեպքում, խոստանում եմ, որ նույնիսկ Ձեզ այդպես ջանասիրաբար պաշտպանողներն ու ձոներ հյուսողները խորը հիասթափություն կապրեն:

Այսքանը!

Գևորգ Թամամյան

Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար

Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար

Հայաստանի բժիշկների միության նախագահ»:

website by Sargssyan