Նավթի համաշխարհային գներն աճում են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ավստրիա. Նա Վիեննայում ներկա կլինի... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ջրհեղեղ Թաիլանդում. զոհվել է 30 մարդ, տարհանվել են տասնյակ հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտա... ԲԼՈԳ
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները Փաշինյանը շնորհավորել է Կարին Հովհաննիսյանին Տորոնտոյի կինոփառատոնում հաղթանակի առթիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի կարկուտից առավել տուժած ընտանիքներին Նավթի համաշխարհային գներն աճում են Սուրեն Պապիկյանը մեկնել է Ավստրիա. Նա Վիեննայում ներկա կլինի ԱԷՄԳ գլխավոր համաժողովին ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգը չի սպառվել (ուղիղ) «Ռոմայի» երկրպագուները վանկարկել են Մխիթարյանի ազգանունը Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է Հնդկաստանը պատրաստվում է մասշտաբային արեւային արշավախումբ իրականացնել Չինաստանի ոստիկանությունը վնասազերծել է ցանցային շորթիչների խոշոր հանցախմբին Վթար Երեւանի Բագրատունյաց պողոտայում. տուժածներից մեկի վիճակը ծանր է Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են Դիլիջանի ոլորաներում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

Կոտայքի մարզում Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. 2 վիրավորներից մեկը ՌԴ քաղաքացի է. մեքենայում հայտնաբերվել է նրա կնոջ մոխրացած դին. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Վարորդին և 1 ուղևորին տեղում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի և տեղակալի գլխավորությամբ, քաղաքացիներից մեկի ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև ավտոմեքենայում հայտնաբերվել է այդ քաղաքացու կնոջ՝ նույնպես ՌԴ քաղաքացի, ամբողջովին մոխրացած դին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

website by Sargssyan