Երեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պետական պարգևներ են հանձնվել ձնահյուսի հետևանքով զոհված զինծ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Զինկոմիսարիատի պաշտոնյան կաշառքի դիմաց օգնել է զորակոչիկների... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դոլարն էժանացել է, ռուբլին՝ աննշան թանկացել ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վաղը տեղումներ են սպասվում. եղանակը՝ առաջիկա օրերին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ». Թումանյանի ծննդյան օրն է այսօր Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց «Վեստ Արմենիայից» Ահա, թե ինչպիսի կին եք դուք՝ ըստ Կենդանակերպի նշանի. իմը լրիվ համընկավ Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել Երեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ) Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երեւանում Քրօրենսգրքի երկու հոդվածներով մեղադրվող Վալենտինային գտել են Շահումյան գյուղում Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈւ խնդրանքին Պետական պարգևներ են հանձնվել ձնահյուսի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին

Արթուր Գեւորգյան․ Վտանգված է Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան գրառումով մտահոգություն է հայտնել, որ վտանգված է Հայաստանի հավաքականի մասնակցությունը աշխարհի առաջնությանը։

«Ցավով ու մեծ ափսոսանքով պետք է ահազանգեմ, որ Կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարարության որոշ օղակների անգործության, կամ շուտով գուցե պարզվի՝ կոնկրետ հրահանգի արդյունքում, բռնցքամարտի Հայաստանի հավաքականը չի կարողանալու մասնակցել Եվրոպայի երիտասարդների առաջնությանը եւ վտանգված է մեծահասակների մասնակցությունը աշխարհի առաջնությանը:

Նման վերաբերմունք մի սպորտաձևի նկատմամբ, որը փաստացի, վիճակագրական թվերի տեսքով, այս տարի Հայաստան է բերել աննախադեպ քանակի մեդալներ Եվրոպայի առաջնություններից՝4 ոսկի,5 արծաթ եւ 8 բրոնզ։

Անուղղակիորեն ուշացնելով փաստաթղթով ամրագրված մեզ հասանելիք ֆինանսավորումը, ուղղակի չպատասխանելով մեր նամակներին ու հեռախոսազանգերին, դուք ոչ միայն պատասխանատու եք ձեր խղճի առաջ, այլև պատասխանատու եք մեր երիտասարդ, Հայաստանի պատիվը «ՀՊԱՐՏ» պահող մարզիկների առաջ: Իսկ եթե այս երկուսն էլ էական նշանակություն չունեն, հիշեք, որ օրենքի առաջ ստիպված եք լինելու պաշտպանություն գտնել:

Իսկ եթե սա արշավ է իմ անձի դեմ, բայց չկա խիզախություն դրա մասին պարզ խոսելու, ապա մի բան կասեմ արդեն որպես նախկին մարզիկ:

Ուշքի էկեք: Մենք կգանք - կգնանք, մեզ կնշանակեն կամ կընտրվենք մի քանի տարով, բայց մարզիկի կյանքում, առանց այդ էլ կարճ կարիերայի պայմաններում, նման պահերը կլինեն անդառնալի»,- գրել է Արթուր Գեւորգյանը:

website by Sargssyan