Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, հասկանում եմ` նրա սիրտը «Lydian» ընկերության բաժնետոմսերում է. Փոստանջյան

ПОЛИТИКА

Past.am

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից հետո, առաջին անգամ լայն հանրությունը եւ կառավարությունը բախվում են համակարգային` հեղափոխական որոշման ընդունման հարցին:  Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Լայն հանրության եւ կառավարության օրակարգում է Ամուլսարի հանքի շահագործման կամ դադարեցման հարցը: Այս հարցի լուծումը իր մեջ ներառում է համակարգային խնդիրներ:

Լայն հանրությունը եւ ազդակիր համայնքը`  ՀՀ Վայոց Ձորի մարզի  Ջերմուկի, Գնդեվազի եւ Կեչուտի բնակիչները դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը: ՀՀ կառավարությունը ունենալով հիմնավոր փաստեր եւ  փաստարկներ դեռ հապաղում է վերջնական ոչ ասելու Ամուլսարի հանքի շահագործմանը:

Ամուլսարի հարցը այն իրական ջրբաժանն է, որ հայոց պետականությունում կարող է կտրել ավտորիտար ռեժիմի կապը իշխանության հետ, որը կարող է հարուցել խորը ժողովրդավարական գործընթաց հանրություն-իշխանություն հարաբերություններում եւ ձեւակերպել անկախ տնտեսական քաղաքականություն, որը չի հիմնվում հանքաարդյունաբերության գերակայության վրա:

Ամուլսարի շահագործման գործարքը ակնհայտ կոռուպցիոն գործարք է: Այս գործարքի կողմերից են նախկին իշխանությունը` ի դեմս ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի եւ ներկայիս իշխանությունը`  ի դեմս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի:

Արմեն Սարգսյանը  «Lydian» ընկերությունում իր կողմից զբաղեցրած պաշտոնի եւ լիազորություններ ունենալու վերաբերյալ, առ այն, որ նա հանդիսացել է լայն լիազորություններով եւ իրավասություններով տնօրեն, ով ունեցել է «Lydian» ընկերությունում բաժնետերերի ժողովում որոշում կայացնելու իրավունք` թաքցրել է: 

Արմեն Սարգսյանը, ով ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է օրենքի խախտմամբ` իր քաղաքացիության հետ կապված հարցով լայն հանրության առջեւ թափանցիկ պարզաբանմամբ հանդես չի եկել: Այդ խնդիրը նախկինում հետապնդողը` Նիկոլ Փաշինյանը, նույնպես հանրությանը ապացույցներ չի ներկայացրել: Նիկոլ Փաշինյանը միայն պարզաբանել է, որ նա հանդիպել է Արմեն Սարգսյանին եւ տեսել է ինչ-որ փաստաթուղթ:

Այն որ Ամուլսարի շահագործման թույլտվությունը տեղի է ունեցել կոռուպցիոն գործարքի հետեւանքով ակնհայտ է եւ անվիճելի, այն որ այդ գործարքը պետք է դառնա իրավապահ մարմինների կողմից քննության առարկա այլ կարծիք չկա:

Անհասկանալին եւ տարակուսանք առաջացնող իրողությունը այն է, որ իրեն հեղափոխական հռչակած Նիկոլ Փաշինյանը, լայն հանրությանը հուզող այս հարցի քննարկումը խուսափեց անցկացնել բաց քննարկման ընթացակարգով, դրժեց խոստումը գնալ Ջերմուկ եւ հենց այնտեղ անցկացնել քննարկում, նախընտրեց հանդիպումը անցկացնել բռնապետության խորհրդանիշ հանդիսացող Բաղրամյան 26-ում, փակ դռների պայմաններում եւ նախընտրեց Բաղրամյան պողոտան կրկին դարձնել բռնության գործադրման տեղի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման վարքագծի դրսեւորման շարունակությունը կփաստի, որ նա եւս ստանձնում է այս կոռուպցիոն գործարքի կողմ լինելու կարգավիճակը եւ համալրում է նախորդ բռնապետերի շարքերը:

Բռնապետական խորհրադանիշների եւ գործիքների կիրառմամբ իշխանություն բանեցնելը, կենսական նշանակության հարցի վերաբերյալ մեկ ու կես ժամ, որպես «Lydian» ընկերության բաժնետեր եւ փաստաբան մենախոսելը, ազգի եւ պետության համար Ամուլսարի հանքի բացման աղետի անտեսումը փաստում է իրեն հեղափոխական հռչակած, իբրեւ ոչ բռնի, թավշյա, ոչ գունավոր հեղափոխություն իրականացրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին քննության ձախողման մասին:

Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին հասկանում եմ`  նրա սիրտը «Lydian» ընկերության բաժնետոմսերում է:

Ճանաչելով հայ ազգին գիտեմ` մեր սիրտը լեռներում է»:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ