Նավթի համաշխարհային գներն աճում են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ավստրիա. Նա Վիեննայում ներկա կլինի... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ջրհեղեղ Թաիլանդում. զոհվել է 30 մարդ, տարհանվել են տասնյակ հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտա... ԲԼՈԳ
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները Փաշինյանը շնորհավորել է Կարին Հովհաննիսյանին Տորոնտոյի կինոփառատոնում հաղթանակի առթիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի կարկուտից առավել տուժած ընտանիքներին Նավթի համաշխարհային գներն աճում են Սուրեն Պապիկյանը մեկնել է Ավստրիա. Նա Վիեննայում ներկա կլինի ԱԷՄԳ գլխավոր համաժողովին ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգը չի սպառվել (ուղիղ) «Ռոմայի» երկրպագուները վանկարկել են Մխիթարյանի ազգանունը Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է Հնդկաստանը պատրաստվում է մասշտաբային արեւային արշավախումբ իրականացնել Չինաստանի ոստիկանությունը վնասազերծել է ցանցային շորթիչների խոշոր հանցախմբին Վթար Երեւանի Բագրատունյաց պողոտայում. տուժածներից մեկի վիճակը ծանր է Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են Դիլիջանի ոլորաներում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

Իտալիան կարող է երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետն ունենալ. լրատվամիջոցներ

Իտալիայի Սահմանադրական դատարանի ղեկավարի տեղակալ Մարտա Կարտաբիան կարող է երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը դառնալ, հաղորդում է Sky TG24 հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Կարտաբիայի անունը նշվում է կոալիցիոն կառավարության հավանական ղեկավարի դերում:

Հիշեցնենք, Իտալիայում կառավարական ճգնաժամ է տիրում: Իշխող կոալիցիան, որը կազմված էր «Հինգ աստղ շարժում» և «Լիգա» կուսակցություններից, իր գոյությունը դադարեցրել է օգոստոսի 8-ին: Այդ ժամանակ «Լիգա» կուսակցության առաջնորդ և երկրի փոխվարչապետ Մատտեո Սալվինին հայտնել էր վարչապետ Ջուզեպպե Կոնտեին իր կուսակիցների հետ ունեցած լուրջ տարաձայնությունների մասին և պահանջել հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնել: 

Սալվինիի հայտարարության դրդապատճառը խորհրդարանում Իտալիայի հյուսիսային Թուրին և Ֆրանսիայի Լիոն քաղաքների միջև արագընթաց երկաթուղային գծի կառուցման հարցով քվեարկությունն էր, որի ժամանակ խորհրդարանը մերժել էր «Հինգ աստղ շարժում» կուսակցության կողմից  խոշոր ենթակառուցվածքային ծրագրիրը արգելափակելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Կոնտեն երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատասխանատվությունը Սալվինիի վրա էր բարդել և պահանջել, որպեսզի վերջինս բացատրի իտալացիներին կառավարության աշխատանքների դադարեցման պատճառը:

Օրերս Կոնտեն, ելույթ ունենալով սենատում, հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին:

website by Sargssyan