Այսօր «Մարտակերտի փրկիչ»-ը կդառնար 30 տարեկան (տեսանյութ)
Սահմանին կանգնած մեր տղերքին անփորձանք ծառայություն ու բարի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 29.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Հուսանք՝ Ջերմուկում հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ. Բեքարյան

Past.am

 

 

 

Հուսանք, որ վարչապետի հետ Ջերմուկում շփված և հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ։ Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

 

 

 

«Հուսանք, որ վարչապետի հետ Ջերմուկում շփված և հանքի շահագործմանը դեմ արտահայտված մեր քաղաքացիները չեն հրավիրվի ԱԱԾ կամ չեն «մեկնի» որևէ երկիր ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու:

 

Նման հույսերը կյանքի իրավունք ունեն՝ հաշվի առնելով, որ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ հարցի խոր ուսումնասիրության նպատակահարմարության մասին կարծիք արտահայտած Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը կարծես դեռ չի առնչվել ԱԱԾ -ին… դիտորդության մասով էլ լուրեր չկան…

 

Թողնելով հարցի բովանդակային և կազմակերպչական բաղադրիչները, անգամ՝ որոշման ընդունման գործընթացի կամ դրա բացակայության օր-օրի բարդացող խնդիրները, նորից հիշեցնենք.

 

 

 

1. 21-րդ դարն է, վարչապետն էլ – իր և հասարակության մի հատվածի համոզմամբ՝ «ժողովրդի վարչապետ»…

 

2. Անհրաժեշտ է վերջապես գիտակցել, որ 2-3 օր առաջ արված և դրա նմանությամբ ԱԱԾ «հրավերները» անմիջական կապ ունեն երկրի վարկանիշի հետ, հայտնվելու են տարբեր միջազգային կառույցների զեկույցներում և արդյունքում՝ էլ ավելի բարդ դարձնեն երկրի նկատմամբ առանց այդ էլ հընթացս վատթարացող վերաբերմունքը»,– գրել է քաղաքագետը:

 

 

website by Sargssyan