Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019-ին ունենք հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 27.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովներից մեկի նախագահի առաջին տեղակալ Ռուսական թերթը հայտնել է Փաշինյանի մոտ «սուր նեւրոզի» մասին Սեփական երկրում հաղթանակած ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն. Վիտալի Բալասանյան Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը մայրաքաղաքում գրեթե 95 տոկոսով լուծվել է. փոխնախարար 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Կոտայքի մարզում 38-ամյա վարորդն Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում. կա տուժած ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Խորվաթիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել Արտակարգ իրավիճակ Լոռիի Աքորի գյուղում. ըստ գյուղացիների՝ 1 ամսից ավելի է՝ խոզերի անկում է տեղի ունենում

Lուրեր են տարածվել, թե 3D հոլովակը պատրաստվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից. ՔԿ-ն պարզաբանում է

Past.am

 

 

 

 ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ 3D հոլովակի պատրաստման մասին լուրերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել  է 3D հոլովակի նախնական տարբերակը, որը այսօր հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:

 

«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 3D հոլովակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ: Համացանցում լուրեր են տարածվել, թե  3D հոլովակը պատրաստվել է  «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի վերաբերյալ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝  «Լիդիան Արմենիա» ընկերության  կողմից ստանձնած պարտավորությունների ողջ գործընթացը հանրությանն առավել ակնառու ներկայացնելու համար առաջարկել է պատրաստել 3D հոլովակ: Նկատի ունենալով, որ հոլովակի պատրաստումը կարող է  տևել շաբաթներ, իսկ հանրությունը պահանջում է հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ տեղեկատվություն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության մասնագետների ներգրավմամբ պատրաստվել  է 3D հոլովակի նախնական տարբերակը, որը այսօր հրապարակվել է, իսկ հիմնական տարբերակը պատրաստում է Քննչական կոմիտեն:

 

website by Sargssyan