Նավթի համաշխարհային գներն աճում են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ավստրիա. Նա Վիեննայում ներկա կլինի... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ջրհեղեղ Թաիլանդում. զոհվել է 30 մարդ, տարհանվել են տասնյակ հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտա... ԲԼՈԳ
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 16.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները Փաշինյանը շնորհավորել է Կարին Հովհաննիսյանին Տորոնտոյի կինոփառատոնում հաղթանակի առթիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Շիրակի կարկուտից առավել տուժած ընտանիքներին Նավթի համաշխարհային գներն աճում են Սուրեն Պապիկյանը մեկնել է Ավստրիա. Նա Վիեննայում ներկա կլինի ԱԷՄԳ գլխավոր համաժողովին ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգը չի սպառվել (ուղիղ) «Ռոմայի» երկրպագուները վանկարկել են Մխիթարյանի ազգանունը Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է Հնդկաստանը պատրաստվում է մասշտաբային արեւային արշավախումբ իրականացնել Չինաստանի ոստիկանությունը վնասազերծել է ցանցային շորթիչների խոշոր հանցախմբին Վթար Երեւանի Բագրատունյաց պողոտայում. տուժածներից մեկի վիճակը ծանր է Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են Դիլիջանի ոլորաներում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

«Մենք ի զորու ենք նոր որակ հաղորդել». Փաշինյանը շնորհավորել է Զելիսնկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

Past.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` օգոստոսի 24-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

Картинки по запросу Փաշինյան Զելիսնկիին՝

 

«Մեծարգո պարոն նախագահ,

 

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

 

Համոզված եմ, որ հետեւողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը։

 

Հայաստանի եւ Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է մեր ժողովուրդների շահերից։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր որակ հաղորդելու հայ-ուկրաինական բազմաոլորտ համագործակցությանը: Այս կապակցությամբ կարեւորում եմ նաեւ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։

 

Ուկրաինայում բազմադարյա մեծաթիվ հայ համայնքի եւ Հայաստանում կազմակերպված ուկրաինական համայնքի առկայությունն ու գործունեությունը լրացուցիչ խթան են հանդիսանում երկկողմ բարեկամական կապերի խորացման հարցում:

 

Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Զելենսկի, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում ու ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն»:

 

website by Sargssyan