ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Աշ­խա­տանք գտնե­լու հե­ռան­կա­րը գրե­թե զրո­յա­կան է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ց... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է սո­վո­րենք ճիշտ վե­րա­բեր­վել թե՛ սե­փա­կա­նու­թյան ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 03.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ» Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին «Իմ քայլում» շատերը շոկի մեջ են հայտնվում, երբ Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում․ «Իրատես» Գազ չի լինելու Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցի­ան դար­ձել է ՖԻ­ՖԱ-ի ան­դամ Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշնա­ման­քով.գործ­նա­կան հար­թու­թյունն իր տե­ղը զի­ջել է ան­բո­վան­դակ խո­սակ­ցու­թյուն­նե­րին Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ Ոստիկանության արտակարգ ծառայությունը Նոր Նորքում Աշ­խա­տանք գտնե­լու հե­ռան­կա­րը գրե­թե զրո­յա­կան է «Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Գ.Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ «Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ցումն է» «Պետք է սո­վո­րենք ճիշտ վե­րա­բեր­վել թե՛ սե­փա­կա­նու­թյան ինս­տի­տու­տին, թե՛ սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քին»

Փաշինյանն Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Աշոտյան

Past.am

Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Սերժ Սարգսյանի ձերբակալման մանյովրը տանուլ տալուց հետո Նիկոլը որոշեց գնալ վա-բանկ առանց հանրության ուշադրությունը շեղող սենսացիոն շղարշի:

 

Այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:

 

Սկզբից չաշխատեց այս հարցով իր հայտնի լայվը, հետո՝ փաստացի տապալվեց Ջերմուկյան այցը, իսկ տեղեկատվական հոսքերի մեջ Նիկոլի վարկանիշը պատառոտվում էր տիեզերական արագությամբ:

 

Եվ ահա, կանգնած լինելով սեփական վարկանիշի կորստի եւ երկրի վարկանիշի կորստի երկընտրանքի առջեւ, Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին:

 

Չեմ քննարկում, արդյոք ճիշտ է այդ որոշումը թե սխալ: Իրենք են իշխանություն եւ պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած որոշման համար:

 

Սակայն, այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչո՞ւ սարքեցիր: Քանիցս ասել եմ, որ այս իշխանությունը իրականում չունի երկրի զարգացման տեսլական: Ամուլսարով պարզվեց, որ այն չունի նաեւ քաղաքական կամք, որոշումներ կայացնելու ունակություն եւ սեփական որոշումներին տեր կանգնելու խիզախություն:

 

Ստացվեց այնպես, որ ժողովրդական լեզվով ասած, Նիկոլը գերադասելու է «նաղդ ռեյտինգը նիսյա ներդրումներին» : Մոտիկ ու անձնական խնդիրները իրեն ավելի մտահոգեցին, քան հեռահար ու պետականները:

 

Դժվար չէ կանխատեսել նման շրջադարձի հետեւանքները Հայաստանի համար: Ու խոսքը բացարձակ հնարավոր արբիտրաժի, տույժ ու տուգանքի մասին չէ, քանզի վստահ եմ, որ նման դեպքում բոլորս միասին կկպնենք իրար երկրի շահերը պաշտպանելու համար:

 

Խոսքս ավելի լուրջ եւ համակարգային հետեւանքների մասին՝ IMF, WB, արտասահմանյան ներդրումներ եւ այլն: Նման անլուրջ ղեկավարությամբ երկիր ոչ մի լուրջ ներդրող այլեւս փողեր չի բերելու:

 

Ռուսերենում նման իրավիճակների համար լավ ասացվածքներ շատ կան, որոնցից ամենացենզուրայինը, գուցե հետեւյալն է. Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу»:

 

 

 

website by Sargssyan