Նվեր­նե­րից՝ ծա­ռա­տունկ.ինչ­պե՞ս ենք «դի­մա­վո­րում» նո­րա­... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պատ­մա­կան աղ­բյուր­նե­րը խո­սում են պարս­կա­կան ծագ­ման մա­... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ըն­դուն­վում են օրենք­ներ, որոնք միտ­ված են վա­րորդ­նե­րի ի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ռիս­կը մեծ չէ». սպաս­վե­լիք թան­կա­ցում­նե­րի, տնտե­սա­կան ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թե ինչ­պես պարտ­վե­լով՝ փոր­ձե­ցին խու­սա­փել պար­տու­թյու­նից ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 11.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երիտասարդը թոշակ հատկացնելու պատրվակով մտել է տուն եւ գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը Նախօրեին մահվան ելքով վրաերթից մահացած 22-ամյա աղջիկը Հրազդան քաղաքի բնակիչ էր՝ ապագա բժշկուհի Ոստիկանները հերոյինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է Հարյուրամյակի ամենացուրտ դեկտեմբերը Հայաստանում. Գագիկ Սուրենյան «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող խնդիրների մասին Զաքյան փողոցում գործող արագ սննդի կետից հափշտակել են դրամարկղը եւ տպիչ սարքը Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն. ՔԿ Եվրոն եւ ռուբլին թանկացել են Ակցիա Վճռաբեկի դիմաց. հարազատները պահանջում են արդարացնել սպանության օժանդակման մեջ մեղադրվողին Պատմության մեջ առաջին անգամ ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան Մեսսիի դեմ խաղալը դժվար էր. Մխիթարյանը պատասխանել է երեխաների հարցերին (լուսանկարներ)

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է

Past.am

Գործարար Սամվել Ալեքսանյանն այս պահին «Մալաթիա մոլի» մոտ է, նա հետեւում է հրդեհաշիջման աշխատանքներին:

Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը դժգոհել էր ԱԻՆ-ի աշխատանքից՝ նշելով, որ եթե սկզբից շատ հրշեջ մեքենա գար, «ըսենց չէր լինի»։

Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում գործարարն ասաց, որ շատ գոհ է հրշեջների աշխատանքից։

«Ես երեկ չեմ դժգոհել, թե դուք ոնց եք հասկացել, որ դժգոհել եմ։ Շատ նորմալ մեր փրկրարար ժողովուրդը աշխատում են, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ»,- ասաց նա:

Գործարարը նաեւ հերքեց, որ ինքն աշխատողներին հորդորել է պահեստի իրերը հանել կրակի ճիրաններից:

«Լավ հիմա թողեմ գնամ, թողեք նստեմ էլի, ոտերս ցավում են, սաղ գիշեր ստեղ եմ եղել։ Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա» պատիվ տամ»,- ասաց նա:

Նա հավելեց, որ «Վեգան» իրեն չի պատկանում. «Վեգան իմը չէ, Յուրային հարցրեք Վեգան ումն է, շենքն է իմը, դրա համար եմ էստեղ»:

Նշենք, որ լուսադեմին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով 10 է:

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ուշ երեկոյան նշել էր, որ հրդեհաշիջմանը մասնակցում է 22 մեքենա. «Աշխատանքներում ներգրավված են 420 հրշեջ, որոնց աշխատանքը ես դիտարկում եմ հերոսական: Երբ նայեք կրակից դուրս եկող հրշեջների դեմքին, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը»:

website by Sargssyan