Թեհրանի օդանավակայանը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխել են... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն ... ՎԻԴԵՈ
Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի ԲԿ է տեղափոխվել 2 անչափահաս տղա. Shamshyan.com

Օգոստոսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կողմնային պատի կույր հրազենային վիրավորում ձախից» և «ձախ բազկի փափուկ հյուսվածքների կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ, 14-ամյա Ա. Ա.-ն և 16-ամյա Ն. Ա.-ն: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ ոստիկաններն էլ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 17-ամյա Է. Ղ.-ն իրենց տան այգում իր մոտ եղած օդաճնշիչ հրացանով (ՏԻՐ) խնձորենու ծառին կրակելու նպատակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ անզգուշաբար կրակոցները դիպել են Ա. Ա-ին և Ն. Ա.-ին:

website by Sargssyan