Թեհրանի օդանավակայանը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխել են... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն ... ՎԻԴԵՈ
Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

Օգոստոսի 25-ին՝ ժամը 17:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Էդիկ Բ., ծնված 1993 թ.) ինքնասպանության փորձը: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

website by Sargssyan