Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ և 1 վիրավոր. դեպքի վայրում պարկուճներ ու դանակներ են հայտնաբերվել. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3 հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, թե այլ: Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: