Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Որ­տե՞ղ են գնում հետ բեր­ված գու­մար­նե­րը

АНАЛИТИКА

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է խոշոր չափերի չարաշահումներ կազմակերպելու մեջ: Նա արդեն ձերբակալվել է: Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել: ԱԱԾ–ն խուզարկություն է իրականացրել Խաչատրյանին պատկանող տարածքներում:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Խաչատրյանը անցնում է ԱԱԾ վարույթում գտնվող քրեական գործով, այս պահին կասկածյալի կարգավիճակով։ Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի վատնման, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Խոսքը, ըստ ԱԱԾ տնօրենի, միլիոնավոր դոլարների մասին է։

Գագիկ Խաչատրյանի փաստաբանը տեղեկացրել է, որ խուզարկության ընթացքում գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին փնտրում, ոչինչ չկար: Նրա խոսքով` գումար ևս չկար, առգրավել են օրինական զենքեր. «Իմ պաշտպանյալին վերագրվում է մեղադրանք՝ 2010, 2012 թվականին ՊԵԿ նախագահի պաշտոնում թույլ տված ենթադրյալ արարքի համար:

Ըստ մեղադրանքի, ՊԵԿ ինչ-որ աշխատակիցներ աշխատավարձ են ստացել և չեն ներկայացել աշխատանքի, թե ինչքանով կապ ունի Գագիկ Խաչատրյանն, անհասկանալի է»,ասել է փաստաբանը:

Գագիկ Խաչատրյանը մամուլում և հանրության պատկերացումներում միշտ եղել է որպես մեծ ֆինանսական կարողությունների տեր պաշտոնյա: Թեև նա միշտ ներկայացրել է հայտարարագրեր, իսկ իր հարազատների բիզնեսների (ինչպիսին են Ucom-ը, Megafood-ը) հետ իրեն չի կապել, միևնույն է, մամուլում հաճախ են շրջանառվել տարբեր վարկածներ նրա խոշոր ունեցվածքի և բիզնեսների ծագման մասին:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կոռուպցիոն ռիսկերը մեծ են պետական ֆինանսների հետ կապված մարմիններում, իսկ ՊԵԿ-ը կոռուպցիոն ռիսկերի հենց ամենակենտրոնական թիրախում է: Ինչևէ, փաստ է, որ իրավապահ մարմինները գնացել են այդ կասկածների հետևից և կոնկրետ ապացույցներ գտել:

Այստեղ բոլորովին այլ հարցեր են առաջանում, թե ինչու է հիմա՞ այդ ամենը բացահայտվում և ինչո՞ւ իշխանությունները մինչև վերջ թափանցիկ չեն իրենց գործողություններում:

Հարցը, թե ինչո՞ւ հենց հիմա, պատահական չէ: Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը վերջին օրերի ամենասուր բանավեճ հարուցած հարցերից մեկն էր:

Չկա հանրային համերաշխություն այդ հարցում: Դա վարչապետ Փաշինյանի առջև կանգնած ամենակնճռոտ խնդիրներից մեկն է դարձել, որն արդեն ազդել է նրա վարկանիշի վրա: Նա իր ելույթներով թողեց այնպիսի տպավորություն, որ կողմ է հանքի շահագործմանը, որը, սակայն, կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ ստեղծել` վնասելով բնակչության առողջությանը: Ոմանք կարծում են, որ Խաչատրյանին հենց հիմա ձերբակալելը պատահական չէր, այն միտված է շեղելու ուշադրությունը Ամուլսարի բարդ խնդրից և ցույց տալու, որ վարչապետ Փաշինյանը հետևողական է իր խոստումներում, անում է այն, ինչ հանրության սրտով է: 

Սակայն եթե սա սոսկ ենթադրությունների տիրույթում է, ապա շատ հստակ է իշխանության հաշվետվողականության, առավել ևս՝ գործողությունների մոտիվացման հարցը:

Այն, որ ժամանակ առ ժամանակ որևէ մեկը կանչվում է պատասխանատվության, ապա պետությանը վերադարձնում որոշակի գումարներ, ուղղակի աննկարագրելի արդյունավետ քայլ է: Դա ապահովում է շոուն, երբ իշխանության մոլի երկրպագուները կարող են հերթական անգամ փառաբանել Փաշինյանին, հիացմունք ապրել որևէ մեկին ճաղերի հետևում տեսնելուց: 

Բայց, ի վերջո, ո՞ւր են գնում այդ վերականգնված գումարները: Հանրությունը միայն իմանում է, որ, ասենք, Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է նվիրաբերել 30 մլն դոլար, մեկ ուրիշը՝ հյուրանոց, երրորդը՝ էլի գումար, հիմա էլ հայտնի է դառնում, որ Գագիկ Խաչատրյանից ստացվել է 800 մլն դրամ: Մի կողմ թողնենք հարցը, թե ինչու հենց 800 մլն դրամ:

Պարզվում է, որ հետ վերադարձված «գողոնը» պահվում է սառեցված հաշվի վրա, և այն որևէ տեղ չի ծախսվում: Անհայտ է, թե ինչպես են կառավարվելու այդ գումարները: Հետևաբար մեկ այլ հարց է ծագում, թե ո՞րն է հանրության և պետության համար այս ձերբակալությունների օգտակար գործողության գործակիցը:

Միգուցե ավելի ճիշտ կլիներ հարկադրել նրանց նպատակային ծախսել այդ գումարները կոնկրետ ծրագրերում, որոնք կարող են օգտակար լինել, որ հանրությունը մաշկի վրա զգա, որ «իրենից գողացածը» իսկապես հետ է վերադարձվել:

Եթե չկա թափանցիկություն այս գործընթացում, ապա կարող են առաջանալ հիմնավոր կասկածներ, որ իշխանությունը զբաղված է ինդուլգենցիաներ վաճառելով:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Получение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян