Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բնակ­չու­թյան կե­սից ավե­լին նոր կա­ռա­վա­րու­թյա­նը դեմ է

МЕЖДУНАРОДНОЕ

kommersant.ru -ն «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սառել է հանքի եզրին. Հայաստանի «ժողովրդական վարչապետը» ստիպված է ընտրություն կատարել ժողովրդի և ներդրումների միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բախվել է հասարակության կողմից լայն քննադատության:

Դա պայմանավորված է Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործելու որոշմամբ, որը խոստանում է լուրջ եկամուտներ բերել հանրապետության բյուջե և բարելավել երկրի ներդրումային գրավչությունը, բայց միևնույն ժամանակ այդ ամենը լուրջ մտահոգություններ է առաջացնում տարածքի և, ընդհանրապես, երկրի բնակչության շրջանում:

Ըստ բնապահպան ակտիվիստների, այդ տարածքում ոսկու արդյունահանումը կարող է հանգեցնել Հայաստանի երկու խորհրդանիշների՝ Սևանա լճի և Ջերմուկի հանքային աղբյուրների աղտոտման: Մինչ հիմա Նիկոլ Փաշինյանը փորձել է համոզել, բայց ներկայումս դադար է վերցրել՝ լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու համար:

Իրականում Ամուլսարը նախահեղափոխական հարց է: Ամուլսարի ոսկու հանքավայրում երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացվել են դեռևս 2006-ին, 2014-ին հանրապետության կառավարությունը շահագործման թույլտվություն է տվել, իսկ աշխատանքները սկսվել են 2016-ին:

Նույնիսկ այն ժամանակ տեղի բնակիչները չափազանց դժգոհ էին այդ ամենից, քանի որ հանքը գտնվում է Հայաստանի առաջատար առողջարանային քաղաքներից մեկը հանդիսացող Ջերմուկ քաղաքի մերձակայքում, իսկ տարածքով հոսող լեռնային գետերը թափվում են Սևանա լիճը:

Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ հանքը շահագործում է Lydian International օֆշորային ընկերությունը (գրանցված Ջերսի կղզում), որն այդ ոլորտում փորձ չունի, և մինչ այդ էլ անհաջող փորձեր էր կատարել մուտք գործել հարևան Վրաստանի շուկա:

Այնուամենայնիվ, ընկերությունը խոստացել է իր գործունեությունը համապատասխանեցնել միջազգային բարձրագույն ստանդարտներին, իսկ նախագիծն ինքնին դարձել է խոշորագույն օտարերկրյա ներդրումը Հայաստանի պատմության մեջ: Ընկերությունը, որի ներդրողները Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից ու Կանադայից են (այդ երկրների դեսպանները բազմիցս աջակցություն են հայտնել հանքի շահագործմանը), Ամուլսարում արդեն ներդրել է մոտավորապես 400 միլիոն դոլար: «Թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո տեղի բնակիչները արգելափակել են հանքի ճանապարհները, իսկ իշխանությունները չեն խանգարել դրան: 

Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու համար գաղտնի դաշինք է ունեցել բնապահպանների հետ, որոնք ևս դեմ էին նախորդ իշխանություններին: Սակայն այժմ կարելի է արձանագրել, որ այդ դաշինքը չկա: Այս տարվա ամռանը կառավարության ներկայացուցիչներն ու «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները սկսել են ակտիվորեն խոսել Ամուլսարի հանքը շահագործելու տնտեսական օգուտների մասին, իսկ վերջերս էլ Փաշինյանն է հանդես եկել հօգուտ հանքի շահագործման:

Ֆեյսբուքի իր էջում նա հայտարարել է, որ համաձայն միջազգային անկախ «ELARD» կազմակերպության փորձաքննության եզրակացության, հանքավայրի գրունտային ջրերը կապված չեն Ջերմուկի, Կեչուտի ջրամբարի և Սևանա լճի ջրերի հետ, և անգամ երկրաշարժի դեպքում դրանք չեն խառնվի:

Այդ ելույթից անմիջապես հետո նրա էջում զայրալից մեկնաբանություններ են հայտնվել, ինչն էլ ստիպել է Փաշինյանին կարճ դադար վերցնել՝ ասելով, որ «ELARD» միջազգային ընկերության եզրակացությունը կուղարկի բնապահպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյոք կա երկրորդ փորձաքննության անհրաժեշտություն: Անցած մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամները շարունակել են հանքի բացման նպատակահարմարության մասին հասարակությանը համոզել: 

Անսպասելի էր վարչապետի այցը Ջերմուկ, որը ևս պետք է ծառայեր նույն նպատակին: Բայց այդ ուղևորությունը գրեթե ամենաանհաջողն էր նրա իշխանության գալուց ի վեր, քանի որ վարչապետը, որը միշտ փորձում է ցույց տալ ժողովրդին մոտ լինելը, քայլել է փողոցներով, իսկ նրա ուղղությամբ բոլոր կողմերից բղավում են. «Ամուլսարն առանց հանքի» և «Ամուլսարը միայն սար է»:

Փաշինյանը անգամ բնակարաններ է մուտք գործել՝ տեղի բնակիչների հետ ավելի հանգիստ խոսելու համար, բայց նրան չեն ցանկացել լսել: Նա անգամ չի համարձակվել այցելել Գնդեվազ համայնք, որի բնակիչները անմիջական մասնակցություն ունեն հանքի արգելափակման գործում:

Ներկայումս բնապահպան ակտիվիստները իրենց տեղերում են: Հանք տանող ճանապարհի եզրերին կարելի է տեսնել նրանց և Գնդեվազի բնակիչների՝ անիվների վրա գտնվող մի քանի վագոն-տնակներից կազմված շուրջօրյա գործող երեք ուղեկալները: Նրանք պատրաստակամորեն շփվում են բոլորի հետ, հայտնում են իրենց մտահոգությունները, բայց շատերը, հատկապես երիտասարդները, չեն ցանկանում ներկայանալ, քանի որ վախենում են իշխանության հնարավոր ճնշումներից և աշխատատեղերի կորստից: 

Միևնույն ժամանակ, նրանք բոլորը միաձայն հայտարարում են, որ պատրաստ են մինչև վերջ պայքարել, անգամ եթե վարչապետ Փաշինյանը թույլատրի հանքի շահագործումը: kommersant.ru -ի թղթակցի հարցին, թե ինչու են գյուղացիները այդ դեպքում ընկերությանը վաճառել իրենց հողերը, գյուղացիները պատասխանել են, որ խաբվել են, քանի որ ընկերությունը շատ բարձր գին է առաջարկել, իսկ մարդիկ էլ վախեցել են, որ չվաճառելու դեպքում այն ընդամենը կճանաչվի գերակա շահ և կխլվի իրենցից:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ տեղաբնակների շրջանում կան հանքի շահագործման կողմնակիցներ, չնայած դրանց թիվը քիչ է: Այդ մարդիկ հուսով են, որ հանքի գործարկումը կկարողանա բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ ինչ վերաբերում է բնապահպանությանը, ապա կոչ են անում այդ խնդրին լուծում տալ առանց հույզերի և վստահել փորձաքննությանը:

Ամուլսարի հանքի հարցը նաև հնարավորություն է տվել, որ տարբեր ընդդիմադիրներ իրենց գոյության մասին հիշեցնեն, չնայած գործնականում նրանք ի վիճակի չեն ազդել երկրում ստեղծված իրավիճակի վրա:

Ըստ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայել յանի, «ներկայումս դժվար է կանխատեսել, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի, Փաշինյանը ճամփաբաժանին է կանգնած և փորձում է գտնել երկու կողմերին էլ բավարարող լուծում, ինչը ներկայումս անհնար է:

Ամուլսարը հասարակության մեջ լուրջ պառակտում է առաջացրել, վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ բնակչության կեսից ավելին նոր կառավարությանը դեմ է, և դա, անշուշտ, հանգեցրել է Փաշինյանի վարկանիշի՝ մի քանի տոկոսային կետով իջեցման, բայց ընդդիմությունը չի կարող դրանից օգտվել, քանի որ նախագծի հիմնական հակառակորդները վարչապետի նախկին և նույնիսկ ներկայիս գործընկերներն են»:

Կամո Խաչիկյան

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию