Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դատարանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ կարձակվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագա... ԲԼՈԳ
Երևան, 17.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երևանում վարորդը Niva-ով մխրճվել է երգիչ Գրիգոր Աղախանյանի Range Rover-ի մեջ. Range Rover-ն էլ բախվել է BMW-ին. Shamshyan.com ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com Իրանական միջուկային համաձայնագրին վերադարձը Մերձավոր Արեւելքում լարվածությունը լիցքաթափելու միջոց է «Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին Նրանք այս լուսանկարը տեղադրեցին համացանցում` չնկատելով, որ դրա վրայի մի դետալը մատնում էր նրանց սեռական կյանքի այլասերություններից մեկը Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարը ապօրինություններ է արել՝ համայնքին պատճառելով էական վնաս. ոստիկանություն (տեսանյութ) Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է Աշտարակի մոտ բախվել են Mercedes-ն ու Волга-ն. կա 1 զոհ, 3 տուժած. Shamshyan.com Իշխանության կողմնակիցները երթ իրականացրին դեպի Մյասնիկյանի արձան Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ

Սամվել Կարապետյան․ Վստահ եմ, որ «Արարատ-Արմենիային» դեռ շատ հաջողություններ են սպասում

Past.am

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի» արգելքը չհաղթահարելուց հետո շնորհակալություն է հայտնել Վարդան Մինասյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին, երկրպագուներին։

«Չնայած, որ հաղթանակին հասնելու համար մեզ ընդամենը մեկ գնդակ չբավականացրեց, թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իր իրական համախմբվածությունն ու նպատակասլացությունը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման համար: 

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բազմաթիվ երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեր ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին: Սա արժանավայել խաղ էր։

Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբին ապագայում դեռ շատ հաջողություններ են սպասում»,- Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արարատ-Արմենիան»  11 մետրանոցներով էր պարտվել  Լյուքսեմբուրգի չեմպիոնին։ 

website by Sargssyan