Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ամա­ռա­յին քա­ղա­քա­կան սե­զո­նի փա­կում, կամ՝ «հայ­կա­կան աջաբ­սան­դալ»

АНАЛИТИКА

Տևական ժամանակ քաղաքական վերլուծաբաններն ու փորձագետները, ինչպես նաև որոշ քաղաքական շրջանակներ պարբերաբար խոսում էին քաղաքական «թեժ աշնան» մասին, սակայն ունեցանք բավականին «թեժ ամառ»՝ բառի քաղաքական և եղանակային իմաստով։

Այն գաղափարը, որ, որպես կանոն, ամառային արձակուրդային սեզոնը քաղաքական առումով լինում է պասիվ և զերծ որևէ ինտրիգային զարգացումներից, հերքվեց հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցած բուռն զարգացումներով։ Հանուն արդարության պետք է փաստել, որ այն քաղաքական գործընթացներին, որին մենք ականատես եղանք վերջին մեկմեկուկես ամսվա ընացքում, մի ողջ տարվա չափաբաժին էր, և հանրային հարթակը հաճախ չէր հասցնում ակտիվ լրահոսին։

Նորություն չէ, որ այսօր հայ հասարակությունը գերքաղաքականացված է, և ամեն երրորդ քաղաքացին կա՛մ քաղաքագետ է, կա՛մ վարչապետ, ուստի քաղաքական ոչ մի դրվագ չի վրիպում խոշորացույցով լրահոսը «մաշող» հայի աչքից։

Հենց դրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր քաղաքական ակտ, լինի դա կուլտուր-կենցաղային միջադեպ, թե տարածաշրջանային լուրջ վերադասավորում, հայկական լրատվական տիրույթում և սոցցանցերում դառնում է «մեմ»-երի առիթ։

Եվ այսպես, հանրային դիսկուրսում էմոցիոնալ քննարկված և արժեհամակարգային ցնցումների հանգեցրած իրադարձությունը կապված էր հայտնի Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ։ Սա այն հարցն էր, որ անմիջապես հարվածեց և միանգամից արթնացրեց ողջ «հայու գենին»։ 

Իսկ եթե ավելի լուրջ, հենց այս հարցի շուրջ էլ Փաշինյանի թիվ մեկ քննադատները փորձեցին կառուցել իրենց քննադատական կլեյմոն։ Իշխանության սատելիտներն իրենց հերթին, Ստամբուլ յան կոնվենցիայի դրական ելևէջներն ամեն կերպ թմբկահարելով, փորձում էին այնտեղ առկա ռիսկերը քողարկելով՝ այլ լույսի տակ դա մատուցել հասարակությանը։

Որոշ շրջանակներ պնդում էին, որ սա հանրային օրակարգում հատուկ ներառված թեմա է, որն իր հանգուցալուծումը պետք է ստանա ՍԴ մատույցներում և այնտեղ որոշակի հանգուցալուծումներից հետո։ Այս հարցի հետ կապված անգամ ականատես եղանք արդարադատության նախարարի փոփոխությանը. ըստ տեղեկությունների, նորանշանակ նախարարը ոչ միայն կոնվենցիայի վավերացման ջատագովներից է, այլ հենց այդ պետական փաստաթղթի օրինական վավերացման «կնքահայր» դառնալու համար է գործուղված։

Ամռան ընթացքում մյուս կարևոր հարցը, որի թնջուկը դեռևս լուծված չէ և պարզ չէ, թե ի վերջո ինչ հանգուցալուծում է ունենալու, կապված է Ամուլսարի հանքի շահագործման գործընթացի հետ։

Բանն այն է, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը, ում հետ տարիներ առաջ կնքվել է համապատասխան պայմանագիրը և ստացել է հանքի շահագործման լիցենզիան, այսօր գործող կառավարության առաջ խնդիր է դրել՝ կա՛մ թույլ տալ հանքի բուն աշխատանքները սկսել, կա՛մ սեպտեմբերի 11-ին նրանք բողոքով կդիմեն Լոնդոնի արբիտրաժային դատարան։ 

Ահա հենց այս դիլեման Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին կանգնեցրել է լուրջ «քաղաքական փակուղու» առաջ, և նրանք ուղղակի գտնվում են աննախանձելի իրադրությունում։ Խնդիրն այն աստիճանի բարդ է, որ անգամ այն երկպառակտություն մտցրեց Փաշինյանի թիմի ներսում, քանի որ այնտեղ ընդգրկված, ժամանակին ակտիվիստ, հիմա քաղաքական գործիչ դարձածների համար սա առանցքային նշանակության հարց էր, և իրենց ողջ գործունեության ընթացքում նրանք կայացել են՝ դեմ լինելով Ամուլսարի հանքի շահագործմանը։

Միանշանակ է, որ Ամուլսարի թեման իր բնույթով բնապահպանական լինելուց միանգամից վերածվեց քաղաքական հարցի, և քաղաքական տարբեր շրջանակներ այն սկսեցին օգտագործել սեփական քաղաքական ամբիցիաների համար։ 

Սակայն իրականում այնտեղ առկա են լրջագույն խնդիրներ. բանն այն է, որ հանքի շահագործման դեպքում օգտագործված, արտանետված ջրերը պոչամբարների միջոցով անցնելու են հողի մեջ, քանի որ դիրքը գոգավոր է և հիշեցնում է կատլավան։ Այսպես, ջրերը, ներծծվելով ընդերք, այնտեղ խառնվելու են Ջերմուկի հանքային ջրերի հետ, դե, իսկ հետևանքների մասին խոսելն այս պարագայում անիմաստ է։

Մյուս կողմից՝ առկա է պետության ներդրումային դաշտի ապահովման հարցը, քանի որ հանքի շահագործման համար բրիտանական ընկերությունը ներդրել է ավելի քան կես միլիարդ դոլար, տնտեսության համար հանքարդյունաբերությունն ունի առանցքային նշանակություն, և ցանկացած կառավարություն պարտավոր է ապահովել նպաստավոր միջավայր։ Ահա այս «քաղաքական ռեբուսն» է, որ մինչև սեպտեմբերի 11-ը պետք է լուծի վարչապետ Փաշինյանը։

Եթե այս ամենին գումարենք նաև, որ դեռևս շարունակվում են Մարտի 1-ի գործով ձերբակալություններն ու քննչական մամինների նոր հայտարարությունները, Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված պարբերական զարգացումներն ու բողոքի ցույցերը, ապա համաձայնեք, որ այս ամառ մենք ամբողջովին «քաղաքական աջաբսանդալի» մասնակից էինք։

Իսկ թե ինչպիսի «քաղաքական եղանակ» կունենանք արդեն աշնանը, ցույց կտա նորին գերազանցություն ժամանակը։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Мастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества