ԱՄՆ-ում ֆուտբոլի մարզադաշտում հրաձգության հետևանքով առնվազն 10 դեռահաս է տուժել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքի մարզադաշտում ուրբաթ երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 10 մարդ է տուժել, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել «Լեդ-Փիբլզ» մարզադաշտում՝ ֆուտբոլային հանդիպումից հետո: ոստիկանությունը հաստատել է, որ հրաձգության հետևանքով 15-18 տարեկան առնվազն 10 մարդ է տուժել: Բոլոր տուժածների հոսպիտալացվել են, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Քաղաքի ոստիկանության շերիֆը նշել է, որ հրաձգության պահին տուժածների մեջ մասը գտնվել է «Լեֆլոր» թիմի երկրպագուների կողմում: Միջադեպի առնչության 2 մարդ է ձերբակալվել և հարցաքննվել: Հետաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ այս ամիս Միացյալ Նահանգներում մի քանի այլ հրաձգություններ էին տեղի ունեցել, որոնցից մեկը՝ 2 շաբաթ առաջ, մյուսները՝ օգոստոսի 3-ին և 4-ին: