Թեհրանի օդանավակայանը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թեհրանում կործանված ինքնաթիռի զոհերի մարմինները տեղափոխել են... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն ... ՎԻԴԵՈ
Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արարատի մարզում նախատեսվում է բարեկարգել մի շարք պոլիկլինիկաներ «Ցեղասպանությունն ազգային քաղաքականություն է». Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում ԱՀ-ի ԱԺ-ում Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավոր Դանիբեկյանին «Վերջը սոված ենք մնալու» Գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. Բաբկեն Թունյան (տեսանյութ) ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Ինչ է սուպերվարչապետությունը Լիլիթ Մակունցի պատկերացմամբ Դանակահարություն՝ Սարի Թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի 47-ամյա բնակչին Վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը գաղտնի թուղթ փոխանցեցին Սերժ Սարգսյանին (տեսանյութ) Այն ինչ կատարվում է, ուղիղ ճանապարհ է դեպի 37 թիվ, բռնատիրական ժամանակներ. Շարմազանով

«Մենք ձեռքներս ծալած չենք նստի ու սպասի ԱՄՆ-ի որոշմանը». Էրդողանը՝ Patriot-ի և F-35-ի վաճառքի մասին

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ո՛չ ՆԱՏՕ-ին անդամակցությունից, ո՛չ իր դաշնակիցներից: Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ելույթ ունենալով Ստամբուլում՝ նախագահն անդրադարձել է Թուրքիայի կողմից ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգի հնարավոր ձեռքբերմանը:

«Եթե Patriot-ի վաճառքի հարցն Անկարայի նկատմամբ ճնշում գործադրելու գործիքի վերածվի, ինչը թույլ չի տա բավարարել մեր պահանջներն անվտանգության ոլորտում, ապա Թուրքիան առանց երկմտելու նախապատվությունը կտա այլ համակարգերի»,- ասել է Էրդողանը:

Նա խոսել է նաև 5-րդ սերնդի F-35 կործանիչների մասին: «F-35 ինքնաթիռները հրաժարվում են Թուրքիային վաճառել, և մենք, միանշանակ, ձեռքներս ծալած չենք նստի և սպասենք ԱՄՆ-ի որոշմանը»,- նշել է Էրդողանը:

Նշենք, որ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել: 

ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

website by Sargssyan