ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Հան­քա­խոր­շի փլուզ­ման հե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2020 թվա­կա­նին ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թվի ավե­լա­ցում.ի՞նչ են վկա­յում ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բա­լա­յին հա­մա­կար­գը ոչ հա­վա­սար պայ­ման­ներ է ստեղ­ծում ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանավորների կյա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Հան­քա­խոր­շի փլուզ­ման հե­տև­ան­քով կեն­դա­նի թաղ­վել է 435 հան­քա­փոր 2020 թվա­կա­նին ար­տա­խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը կանց­նի իր կազ­մա­վոր­ման ինս­տի­տու­ցի­ո­նա­լաց­ման էտա­պին Միքայել Մինասյան. «Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն» Կիրականացվի թափուր աշխատատեղերի հաշվառում․ «Փաստ» ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարություն հաղորդում չի համարվի «Որևէ փո­փո­խու­թյուն ակն­կա­լել դժվար է». ման­կա­պա­տա­նե­կան պար­բե­րա­կան­նե­րը զրկվել են պե­տու­թյան աջակ­ցու­թյու­նից․ «Փաստ» Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թվի ավե­լա­ցում.ի՞նչ են վկա­յում վեր­ջին տա­րի­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րը․ «Փաստ» Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր մեքենաների համար. Սյունիքի ճանապարհներին մերկասառույց է Բա­լա­յին հա­մա­կար­գը ոչ հա­վա­սար պայ­ման­ներ է ստեղ­ծում և լրամ­շակ­ման կա­րիք ունի․ «Փաստ» «Ցիվիլ ձեւին համաձայն չենք. սպանդանոց չպետք է լինի, վերջ». Արարատի մարզում մայրուղին ժամանակավորապես բացվեց Տնտեսական հեղափոխություն կլինի, բայց միայն իշխանավորների կյանքում․ «Փաստ» Անասնաբուծությամբ զբաղվողները ճանապարհներ են փակել Արմավիրում եւ Արարատում (ուղիղ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Նպա­տա­կը ոչ թե հա­մընդ­հա­նուր բա­րե­կե­ցու­թյու­նը, այլ պար­զա­պես սե­փա­կան իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն է»․ «Փաստ» Նավթի համաշխարհային գները աննշան նվազում են «Սովորական» նիստերի համար փնտրվում են պատգամավորներ․ «Փաստ»

ԱՄՆ-ում նշել են, թե ինչը կարող է դառնալ միջուկային պատերազմի հնարավոր պատճառ

Past.am

Զինվորականների կողմից արհեստական ինտելեկտի համակարգերի օգտագործման լուրջ վտանգ է պարունակում դրա մասնակցությունը միջուկային հարված հասցնելու մասին որոշումների կայացմանը։ Այս մասին գրում է Breaking Defense պարբերականը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Ուորքին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

 

Նրա խոսքով՝ արհեստական ինտելեկտի համակարգերը չպետք է մասնակցեն միջուկային սպառազինության վերահսկմանը, քանի որ դրանք արձակվում են ըստ որոշակի պարամետրերի եւ ցուցանիշների։ Որոշ դեպքերում արհեստական ինտելեկտը կարող է ոչ վտանգավոր գործոնները գնահատել որպես սպառնալիք ներկայացնող, եւ դա «տագնապալի հեռանկար» է։

 

Մասնավորապես, բերվում է ռուսական «Պերիմետր» համակարգի օրինակը, որը կարող է սեյսմիկ ակտիվությունն ընդունել որպես միջուկային պայթյուն, ինչից հետո հարցում կուղարկի զորքերի շտաբ, եւ եթե հանկարծ պատասխան չստանա, կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակելու հրաման տալ։

 

Բացի այդ, Ուորքը ավելացրել է, որ արհեստական ինտելեկտի ռազմական կիրառումը կարող է հանգեցնել տխուր հետեւանքների նաեւ միջուկային զենքի կառավարմանն ուղղակի չմասնակցելով։ Մասնավորապես, նման ոլորտ կարող է լինել դրա օգտագործումը հետախուզական տվյալները վերլուծելիս, ինչպես նաեւ վաղ կանխման համակարգերում։

 

«Պատկերացրեք, արհեստական ինտելեկտի համակարգը չինական զորքերի հրամանատարական կենտրոնում, վերլուծելով օպերատիվ տվյալները, հայտարարում է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հարված հասցնել Չինաստանին եւ խորհուրդ է տալիս հասցնել կանխիչ հարված»,- ասել է Ուորքը։

 

Այնուամենայնիվ, նա նշում է, որ արհեստական ինտելեկտն անպայման կարող է օգուտ բերել զինվորականներին, սակայն դրա կիրառումը պետք է սահմանափակ լինի եւ չտարածվի միջուկային սպառազինության վրա, քանի որ դա կարող է հանգեցնել «աղետալի սցենարի»։ 

 

website by Sargssyan