ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը և դրա վրա ծախս­ված հսկա­յա­կան գ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» մի­ջազ­գա­յին սուբ­սի­դի­ա­նե­րը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է էա­կան խո­չըն­դոտ դառ­նալ ար­տա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը․ուղիղ 67 հոգի արդեն դիմել են եւ վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­ղի են ունե­ցել ան­կար­գու­թյուն­ներ, Պե­տա­կան դու­ման ցրվել է 2019-ին նույն զորամասում սպա է ինքնասպություն գործել, հետևություն չի արվել, շտաբի պետն ազատվել է պաշտոնից. զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը և դրա վրա ծախս­ված հսկա­յա­կան գու­մար­նե­րը կա­րող են դառ­նալ անի­մաստ. Փա­շի­նյա­նը ռիս­կի է դի­մում մե­ղադր­վել իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նե­լու մեջ Երկրաշարժ է տեղի ունեցել Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ. Վթարի պատճառով 10 ժամից ավելի ջուր չի լինելու Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» մի­ջազ­գա­յին սուբ­սի­դի­ա­նե­րը տա­րեց­տա­րի կրճատ­վե­լու են. ծրա­գիրն անց­նում է ինք­նա­ֆի­նան­սա­վոր­ման Արարատի մարզում 2019-ին իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր, այս տարի դրանց թիվն արդեն 112 է. մարզպետ «Կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է էա­կան խո­չըն­դոտ դառ­նալ ար­տագ­նա զբո­սաշր­ջա­յին այ­ցե­լու­թյուն­նե­րի հա­մար».խոր­հուրդ­ներ մաս­նա­գե­տից Ին­չո՞ւ են խոս­տում­ներն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը «գրվում սա­ռույ­ցին» Երբ առաջ­նա­յին են դառ­նում սե­փա­կան շա­հերն ու անձ­նա­յին վե­րա­բեր­մուն­քը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում

Հանրակրթության վարչության պետը հակասում է ինքն իրեն

Past.am

Orer.am-ը ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից փորձեց պարզել, թե ինչու է Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի շուրջ նման իրավիճակ ստեղծվել, որի պատճառով, փաստորեն, երեխաները զրկվել են կրթություն ստանալու իրավունքից: Պատասխանելով հարցին՝ նա նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ գիշերօթիկ դպրոց հասկացություն չկա: Բացի այդ, Երևան քաղաքն անցնում է համընդհանուր ներառման, ինչը վերաբերում է նաև 16 հատուկ դպրոցում սովորող աշակերտներին:

 

«Այդ դպրոցում 170 աշակերտից միայն 60-ը ունեն կրության առանձնահատուկ պայմանների կարիք, բայց քանի դեռ կառավարության որոշում չկա այդ դպրոցի կարգավիճակի մասին, դպրոցը նույն սկզբունքով կշարունակի գործել»,- ասաց Ա. Արշակյանը:

 

Հարցին, թե ինչպես են երեխաներն այսօր սնվելու և գիշերելու, երբ, դպրոցի տնօրենի խոսքով՝ ֆինանսավորում չի լինելու, վարչության պետն ասաց, որ տնօրեն Մարիամ Շոլինյանը ճիշտ չի ասում: Այդպես էլ հասկանալի չեղավ, թե ինչու պետք է տիկին Շոլինյանը ճիշտ չասեր, երբ սևով սպիտակի վրա տնօրինությունը նախարարությունից ծանուցում է ստացել, որ սեպտեմբերից դպրոցը չի ֆինանսավորվելու:

 

Պարզ չդարձավ նաև, թե ֆինանսավորումից զրկելու մասին ծանուցումից հետո որևէ այլ պաշտոնական գրությամբ դպրոցի տնօրինությունը ծանուցվե՞լ է, որ նախորդ ծանուցումն այլևս ուժը կորցրած է ճանաչվում, թե՞ Ա. Արշակյանի բանավոր հայտարարությունը պետք է հիմք ընդունեին: Հանրակրթության վարչության պետն ասաց նաև, որ դպրոցի տնօրենին այսօր հրավիրել են նախարարություն, որպեսզի միասին քննարկեն դպրոցի հետագա ճակատագրի հարցը:

 

Նա նշեց, որ եթե նույնիսկ խոսք չլինի համընդհանուր ներառման կամ դպրոցի վերակազմակերպման մասին, ամեն դեպքում այդ դպրոցում կան 100-ից ավելի աշակերտներ, որոնք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեն:

 

«Նման երեխաները պետք է սովորեն սովորական հանրակրթական դպրոցներում, քանի որ հատուկ դպրոցում սովորելու անհրաժեշտություն չունեն: Սա բխում է երեխայի լավագույն շահից, և չի կարելի այդ երեխաներին մյուսների հետ համատեղ հավաքել մեկ վայրում: Եվ, առհասարակ, ներառական կրթության գաղափարն այն է, որ բոլոր երեխաները ներառվեն և նույնանման միջավայրում դպրոց հաճախեն»,- ասաց Ա. Արշակյանը:

 

Հարցին, որ եթե խոսքը ներառականության ներդրման մասին է, ապա թիվ 16 դպրոցը կլասիկ առումով ներառական է, որտեղ նաև ավանդույթներ կան ձևավորված, մասնագիտական խումբ է գործում և այլն: Եվ այդ պարագայում ինչո՞ւ են փորձում հատուկ կարիքներ չունեցող երեխաներին ռեպրեսիվ եղանակներ կիրառելով փորձում հանել այդ դպրոցից, եթե այդ երեխաները սիրով են հաճախում դպրոց: Եվ որքանո՞վ է նման քայլը մակավարժական և արդյո՞ք իրենց չի մտահոգում, թե երեխաներն ինչ ապրումներ են ունենում գերատեսչության կողմից իրականացվող նման գործընթացի պատճառով, Ա. Արշակյանը պատասխանեց.

 

«Երկու բան պետք է իրարից տարբերել՝ սոցիալական ծառայության և կրթության գործառույթները: Ես դպրոցի տնօրենին էլ եմ ասել, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ցուցակները տրամադրի, որպեսզի սոցապ նախարարության հետ այդ երեխաների հարցը քննարկվի, բայց դա կրթության հետ որևէ կապ ունենալ չի կարող: Այսինքն, եթե երեխան ունի սոցիալական խնդիր, այդ խնդիրը պետք է լուծվի, բայց դա պետք չէ կապել կրթության հետ: Երեխան պետք է կրթություն ստանա նորմալ միջավայրում, բոլորի համար հասանելի և հավասար պայմաններում: Եվ դա բխում է երեխայի շահերից»:

 

Դիտարկմանը, որ անցումային տարիքում գտնվող երեխաներին մի դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխելիս երեխաները հիմնականում սթրես են տանում: Շատ դեպքերում, նույնիսկ, չեն կարողանում համակերպվել նոր միջավայրին և այլ ավելի հեռուն գնացող խնդիրների առջև են կանգնում, հանրակրթության վարչության պետը համաձայնեց, բայցև նշեց, որ դրա համար կան մանկավարժահոգեբանական կենտրոններ, որտեղ բոլոր այն երեխաները, որոնք նման խնդիրներ կունենան, նրանց աջակցություն կցուցաբերվի:

 

Հարցին, որ եթե դպրոցը պետք է վերակազմակերպվի, ապա այդ դեպքում ինչու է տնօրենի մրցույթ անցկացվել, Ա. Արակյանը պատասխանեց, որ օրենքով թափուր տեղ առաջանալու դեպքում հայտարավում է տնօրենի մրցույթ, որպեսզի մինչև լուծարվելը դպրոցը տնօրեն ունենա:

 

Անդրադառնալով մեկ այլ առիթով ՄԻՊ հայտարարությանը, թե՝ գործընթացներն իրականացնելիս պետք է հաշվի առնել և առաջնորդվել երեխայի շահով, Ա.Արշակյանը պատասխանեց, որ, իսկապես ցանկացած լուծում պետք է բխի երեխայի շահերից, բայց միևնույն ժամանակ հարկավոր է տարանջատել երեխաների կրթական և սոցիալական խնդիրները:

 

 

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan