Բաքվից եկել գաղտնի փաստաթղթեր են տարել. Արցախի պետական արխիվի տնօրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԼՂՀ պետական արխիվում հույժ գաղտնի փաստաթղթեր չեն պահպանվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանը:
«Մեր արխիվը գոյություն ունի 1930 թվականից, մեր արխիվում հույժ գաղտնի փաստաթղթեր չեն պահվում: Մինչ այստեղ գալս լսել եմ, որ արխիվում պահվել են բավականին արժեքավոր փաստաթղթեր, սակայն արցախյան շարժման սկզբից Բաքվից եկել են այդ փաստաթղթերը տարել են: Ներկայումս գտնվում են տնտեսական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական, անձնական բնույթի փաստաթղթեր»,-ասաց նա:
Արխիվի տնօրենն ասաց, որ իրենց են դիմում ԱՊՀ երկրներից, տարբեր քաղաքացիներ իրենց համար անձնական բնույթի տեղեկատվություն ստանալու համար:
Արխիվում են պահվում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի անձնական արխիվները:
Լեռնիկ Հակոբյանը նաեւ հավելեց, որ արխիվում իրականացվում է թվայնացում եւ գործընթացից հետո տվյալները կտեղադրվեն համացանցում: