ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը և դրա վրա ծախս­ված հսկա­յա­կան գ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» մի­ջազ­գա­յին սուբ­սի­դի­ա­նե­րը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է էա­կան խո­չըն­դոտ դառ­նալ ար­տա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Արսենալը» պատրաստ է ամռանը վաճառել Օբամեյանգին Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը. Սերգո Կարապետյան Հայտնաբերվել է Գավառում կորած 37-ամյա քաղաքացու դին Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել նավթավերամշակող գործարանում Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանների՝ դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը․ուղիղ 67 հոգի արդեն դիմել են եւ վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­ղի են ունե­ցել ան­կար­գու­թյուն­ներ, Պե­տա­կան դու­ման ցրվել է 2019-ին նույն զորամասում սպա է ինքնասպություն գործել, հետևություն չի արվել, շտաբի պետն ազատվել է պաշտոնից. զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը և դրա վրա ծախս­ված հսկա­յա­կան գու­մար­նե­րը կա­րող են դառ­նալ անի­մաստ. Փա­շի­նյա­նը ռիս­կի է դի­մում մե­ղադր­վել իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նե­լու մեջ Երկրաշարժ է տեղի ունեցել Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ. Վթարի պատճառով 10 ժամից ավելի ջուր չի լինելու Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում «ՍՕՍ ման­կա­կան գյու­ղե­րի» մի­ջազ­գա­յին սուբ­սի­դի­ա­նե­րը տա­րեց­տա­րի կրճատ­վե­լու են. ծրա­գիրն անց­նում է ինք­նա­ֆի­նան­սա­վոր­ման Արարատի մարզում 2019-ին իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր, այս տարի դրանց թիվն արդեն 112 է. մարզպետ «Կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է էա­կան խո­չըն­դոտ դառ­նալ ար­տագ­նա զբո­սաշր­ջա­յին այ­ցե­լու­թյուն­նե­րի հա­մար».խոր­հուրդ­ներ մաս­նա­գե­տից Ին­չո՞ւ են խոս­տում­ներն ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը «գրվում սա­ռույ­ցին»

Առ­կա հո­վա­նա­վոր­չու­թյունն ու չե­ղած ռազ­մա­վա­րու­թյու­նը.ինչ­պե՞ս սկսվեց նոր ուսում­նա­կան տա­րին

Նոր ուսումնական տարին արդյո՞ք սկսվեց այն նոր փոփոխություններով, որոնք պետք է ավելի որակյալ դարձնեին կրթությունը, տային այն համակարգային խնդիրների լուծումները, որոնց մասին փորձագիտական շրջանակները բազմիցս են հայտարարել:

Ի՞նչ հասցրեց անել նախարարությունը, որի ներկայացուցիչները կրթության ոլորտում ևս հեղափոխական շրջադարձեր էին խոստանում: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դժվարացավ հիշել մի փաստաթուղթ, որում հստակ նշված կլիներ, թե 20182019թթ. ի՞նչ պետք է փոխվեր:

«Այսինքն, նախարարության հիմնական խնդիրներից մեկը շարունակում է մնալ այն, որ հստակ օրակարգ չի սահմանվում: Հիմա սկսվեց նոր ուսումնական տարին, և մենք չգիտենք, թե այս տարի ինչ խնդիրներ են դրվել դպրոցների առաջ: Չգիտենք նաև, թե նախարարությունը համալսարանների առաջ ինչ խնդիրներ է դրել, որ հետո գնահատենք այդ ամենը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

 

Սերոբ Խաչատրյանն իր համար որոշակի խնդիրներ ու նաև դրական հանգամանքներ է առանձնացրել:

«Անցած ուսումնական տարին համընկավ ԱԺ ընտրությունների հետ, և դպրոցները որևէ կերպ չներգրավվեցին ընտրություններում: Սա փոփոխություն է:

Կարելի է ավելացնել նաև այն, որ որոշ առումով նվազել են դրամահավաքները, կոռուպցիոն երևույթները: 

 

Բայց, այդուհանդերձ, դեռ որոշակիորեն առկա է ծանոթին, բարեկամին, ընկերոջը կամ կուրսեցուն առաջ մղելու սկզբունքը՝ շատ հաճախ՝ առանց պրոֆեսիոնալ որակների: Այդ միտումները դեռ շարունակվում են, ինչը մտահոգիչ է:

Կարող ենք ասել, որ, մեծ հաշվով, կրթության ոլորտում այդ հովանավորչությունն ինչ-որ առումով դեռ կա: Բացի այդ, որոշ դպրոցներում խժդժություններ եղան:

Ես հատուկ ուզում եմ Ավշարի դպրոցի օրինակը բերել, որտեղ փորձ էր արվում մարզպետի ազգականին նշանակել ուսմասվարի պաշտոնում, բայց կոլեկտիվը շատ սկզբունքային գտնվեց և կարողացավ այդ հովանավորչության դեմն առնել:

 

Որոշ դպրոցներում էլ տնօրեն դառնալու պայքար եղավ, թեպետ որոշ դպրոցներում սպասվում էր տնօրենի փոփոխություն, բայց նման փոփոխություն ևս չեղավ»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ, մեծ հաշվով, թեպետ բազմաթիվ փաստաթղթեր ընթացքի մեջ են, բայց դեռ ոչինչ չկա:

Թվարկելով ինչպես փոփոխության ենթակա, այնպես էլ անհրաժեշտ նոր ծրագրերը, նա նշեց դպրոցների կառավարման խորհուրդների կարգի, «Նախադպրոցական կրթության», «Բարձրագույն կրթության» մասին օրենքների, ինչպես նաև կրթության զարգացման պետական ծրագրի մասին:

Կրթությունը որակյալ դարձնելու առաջին նախապայմանը, ըստ մեր զրուցակցի, ռազմավարությունն է:

 

«Կարևոր է, որ մենք տեսնենք, թե, ի վերջո, որն է նախարարության տեսլականը, որն այսօր չկա: Կան ինչ-որ հատվածային բաներ ինչ-որ զեկույցներից, բայց հստակ ռազմավարություն առայժմ չկա:

Երբ մենք գտնում ենք ինչ-որ մի զեկույցի միտք ու ասում, որ այսպիսի բան ենք ուզում անել, համաձայն ենք դրա հետ, դա դեռ տեսլական չէ: Մեր տեսլականը պետք է ծնվի, ոչ թե ներկրվի:

Շատ հետաքրքիր զեկույցներ ու մտքեր կան, բայց մերը ո՞րն է»,-շեշտեց նա՝ խոսելով նաև քաղաքականության խնդրի մասին:

«Ենթադրենք՝ ինչ-որ ծրագիր ենք կրճատում, բայց ի՞նչ ուղղությամբ, ինչի՞ համար, ո՞րն է հիմքը»,-նշեց փորձագետը:

 

Սերոբ Խաչատրյանի կարծիքով, մեկ տարին լիարժեք բավարար էր, որ նախարարությունը կարողանար շատ հարցերի պատասխաններ տալ: «Եթե ստանձնում ես պատասխանատվություն, ապա մեկ-երկու ամսում պետք է հրապարակես քո տեսլականը:

Դրա համար տարիներ ու ամիսներ պետք չեն: Իսկ տեսլական ունենալուց հետո պետք է փորձել դա առաջ մղել, որովհետև այն ունենալը դեռ քիչ է: Ոչ թե գիտնական, այլ՝ կառավարիչ, որը պետք է փորձի առաջ մղել իր տեսլականը և այն դարձնի պետական քաղաքականություն»,-ընդգծելով կրթության ոլորտի պատասխանատու մարմնի հիմնական գործառույթի մասին՝ շեշտեց Ս. Խաչատրյանը:

«Եթե կարողացան դա անել, ծրագիրը կհաջողի, եթե ոչ, ապա ամեն ինչ արդեն անիմաստ է:

 

Այսինքն, պետք է մարդկանց հետ աշխատել, մարդիկ պետք է հասկանան, որ մեր նոր իշխանության տեսլականը սա է: Ես ֆեյսբուքում նոր ուսումնական տարվա վերաբերյալ նախարարության պլանները տեսա: Եթե դիտարկենք, ապա կարող ենք ասել, որ այնտեղ հիմնականում նախորդ կառավարության ծրագրերն են»,-ասաց նա՝ նշելով, որ միակ նոր հատվածը դասագրքերին էր վերաբերում, իսկ մնացածը՝ թե՛ ռոբոտաշինությունը, թե՛ դպրոցաշինությունը, կային նաև նախկինում:

«Այսինքն, դրանք նոր ծրագրեր չեն: Նույնը նաև աշխատավարձերի բարձրացման մասին կարելի է ասել: Նախկինում եղել են դեպքեր, երբ ուսուցչի աշխատավարձը 20 տոկոսով է բարձրացվել: Այսինքն, դա ևս նորություն չէ: Մեծ հաշվով,

եթե ուզում ենք ունենալ նոր ու բոլորովին այլ արդյունք, պետք է կանգնեցնենք իներցիան, որովհետև եթե նույն բաներն անես, մոտավորապես կստանաս նույն արդյունքը, իսկ եթե ուրիշ արդյունք ես ուզում, այլ բան պետք է անես: Սա է ամբողջ խնդիրը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan