Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աերոզոլային բալոն. դահուկ մոմելուց մինչև փոշեցրիչներ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աերոզոլային բալոնները հայտնվել են դեռևս 1790 թվականին՝ այն ժամանակ, երբ ֆրանսիացի հրուշակագործները նկատեցին, որ գազավորված ըմպելիքը ունակ է «դուրս մղվել» տարողությունից: Իսկ 1837 թվականին հայտնագործվեց այնպիսի սիֆոն՝ հատուկ կենցաղային անոթ, որի մեջ հնարավոր է պահպանել խմիչք և խմելու գազավորված ջուր:1862 թվականին գիտնականները մի շարք հաջողված փորձեր են իրականացրել, որոնցում սեղմված հեղուկները փոշիացվում են սեղմված օդի միջոցով:

 

Այն ժամանակ մետաղական այդ անոթները՝ բալոնները, չափազանց մեծ էին ու ծանր, քանի որ պատրաստված էին երկաթից, որն էլ տնտեսապես շահավետ չէր դարձնում դրանց մասսայական օգտագործումը: 1920-1930ական թվականներին աերոզոլային բալոնների պատմության մեջ զգալի բեկում տեղի ունեցավ, երբ Օսլո քաղաքից նորվեգացի քիմիկ, ինժեներ Էրիկ Անդրեաս Ռոտհեյմը, մտածելով, թե ինչպես ավելի լավ մոմի իր դահուկները, հորինեց փական և աերոզոլային բալոն, ինչն էլ հենց ներկայիս աերոզոլային բալոնների նախատիպն է:

Լիովին գիտակցելով, որ իր գյուտը կարող է օգտագործվել տարբեր բնագավառներում, Ռոտհեյմը 1927 թվականին արտոնագրել է իր «Հեղուկների և կիսահեղուկ զանգվածների փոշեցրման մեթոդները և սարքավորումները» անվանված գյուտը: Ստեղծվեց տեխնիկական հիմք, որը և բացեց այդ ոլորտի հետագա կատարելագործման ճանապարհը: Ռոտհեյմի աերոզոլային բալոնը սկզբում առևտրային հաջողություն չուներ, և միայն 1940 թվականին իրավիճակը փոխվեց, քանի որ ԱՄՆ-ում սկսվել էր աերոզոլների զանգվածային արտադրություն:

 

Օրինակ, ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի երկու գիտնական-աշխատակիցների ամերիկյան կառավարությունը պատվիրել էր ստեղծել փոքրիկ աերոզոլային բալոն՝ «միջատասպան ռումբ», որը պետք է լցվի ճնշման տակ գտնվող հեղուկ գազով և քիմիական ազդող նյութով: Նշենք, որ նման «ռումբեր» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել են ամերիկյան զորքերի կողմից՝ վնասակար միջատների դեմ պայքարում: Այս ստացված աերոզոլի հանրահայտությամբ է բացատրվում այն, որ ԱՄՆ-ի բանակը պատերազմի ավարտից հետո իր խանութների միջոցով հեշտությամբ վաճառեց արտադրանքի ամբողջ մնացորդը:

Ընդհանուր առմամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արտադրվել է մոտ 50 միլիոն աերոզոլային բալոն: Համարվում է, որ աերոզոլների զանգվածային արտադրությունը սկսվել է հենց այդ ժամանակահատվածից: Արտադրության հետագա ընդլայնումը հանգեցրեց նրան, որ 1947 թվականին քաղաքացիական օգտագործման համար արտադրվեց ևս 4,3 միլիոն աերոզոլային բալոն:

 

Այս արտադրանքի պահանջարկի աճը շարունակվեց, և շուտով աերոզոլային բալոնների արտադրությունն անցավ Ատլանտյան օվկիանոսը և հասավ Եվրոպա: 1949 թվականին երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. Ռոբերտ Աբպլանապը հայտնագործեց փոշեցրիչ փականը, որը ներկայումս էլ ունի նույն տեսքը, իսկ Էդվարդ Սեյմուրն իր կնոջ՝ Բոնիի խորհրդով կազմակերպեց աերոզոլային ներկերի արտադրություն: 

Ներկայումս աշխարհում առկա է աերոզոլային փաթեթավորմամբ արտադրվող նյութերի մոտ 50 տարատեսակ: Ժամանակակից կյանքն այլևս անհնար է պատկերացնել առանց աերոզոլի, քանի որ այն շատ հարմար է և տնտեսապես շահավետ օգտագործելու համար:

 
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը
Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)