Չինաստանի դպրոցներից մեկում ուստարվա առաջին օրը 10 աշակերտ է դանակահարվել
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Հուբեյ շրջանում նոր ուսումնական տարվա առաջին օրը դպրոցներից մեկում տարրական դասարանների աշակերտների նկատմամբ դաշույնով հարձակում է իրականացվել, նրանցից 10-ը տուժել են, գրում է South China Morning Post-ը:
Դանակահարության համար կասկածվող մեկ անձ է ձերբակալվել, սակայն ոստիկանությունն առայժմ այլ մանրամասներ չի հրապարակում:
Էնշի քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ տուժած երեխաների մեծ մասն այնտեղ է տեղափոխվել, սակայն նրանց վիճակի մասին ևս մանրամասներ հայտնի չեն:
Չինաստանում դաժան հանցագործությունները հազվադեպ բնույթ են կրում, սակայն վերջին տարիներին դանակով ու կացնով հարձակումների մի շարք դեպքեր են գրանցվել, որոնցից շատերի թիրախը մանկահասակ երեխաներն են: Հանցագործներից շատերը, իրենց խոսքով, այդպես են վարվում հասարակությունից վրեժ լուծելու նպատակով: