Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հան­րու­թյանն ան­ցյա­լով կե­րակ­րե­լը կա­րող է ժա­մա­նա­կա­վոր էֆեկտ ունե­նալ, բայց եր­կա­րա­ժամ­կետ ար­դյունք՝ ոչ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ռազմավարություններով հնարավոր է կերակրել միայն անտեղյակ զանգվածին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով հանրային քննարկման դրված «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին:
 
Նախագծից սպասվող հիմնական ակնկալիքներից մեկն այն է, որ դատական համակարգը լիարժեք անկախանա, որպեսզի կարողանա դառնալ իշխանության մյուս ճյուղերին հավասարակշռող ուժ: Զուգահեռներ անցկացնելով մինչ այս տեղի ունեցած գործընթացների ու նշված ակնկալիքի միջև՝ Երվանդ Վարոսյանը նախ հարցադրում արեց.
 
«Նշված ակնկալիքն իրականության հետ կարո՞ղ է կապ ունենալ, թե՞ ոչ: Այդ ակնկալիքն, իհարկե, բարի, հոյակապ նպատակ է, բայց ես արդյո՞ք այդ նպատակին հավատում եմ: Կասեմ, որ չեմ հավատում:
 
Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ գործ է հարուցվել և ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում այն դատավորի նկատմամբ, որը կայացրել է գործադիր և օրենսդիր իշխանություններին ոչ հաճելի որոշում: Այս պայմաններում վերոնշյալ լոզունգին հավատալը միամտություն է, ինչպես միամտություն է հավատալ դրան այն դեպքում, երբ իշխանությունների համար անհաճո որոշում կայացնելուց հետո դատարանների դռներ են փակվում:
 
Այո, Հայաստանն ուներ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իսկապես անկախ դատական համակարգ ձևավորելու այդ պատմական շանսը: Այդ շունչն իսկապես զգացվում էր նաև դատական համակարգում, հատկապես այն դատավորների մոտ, որոնք ունակ են կամակատար չլինել և ինքնուրույն որոշումներ կայացնել: Բայց փոխարենը մենք ստացանք հետևյալ պատկերը. ժողովրդի սրտի դատավորներ հռչակվեցին կամակատարները: 
 
Նրանք դարձան դատավորի էտալոն, իսկ հակառակ դրան՝ թիրախավորվեցին այն դատավորները, որոնք իրենց գործունեության ընթացքում տարիներ շարունակ ապացուցել ու ցույց են տվել, թե ինչպիսին պետք է լինի դատավորը»:
 
Ինչ վերաբերում է անցումային արդարադատության գործիքակազմին, որի իրականացման հիմնական շրջանակը 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրությունն է, Ե. Վարոսյանը նկատում է.
 
«Անցումային արդարադատություն անհասկանալի բառակապակցությունն, այնուամենայնիվ, իշխանությունը համառությամբ փորձում է կյանքի կոչել:
 
Այդուհանդերձ, հազար անգամ ասել ենք, որ երբևէ Հայաստանում քաղաքացիական պատերազմ չի եղել: Չի եղել նաև այնպիսի բռնատիրական ռեժիմ, որն իրենից հետո կթողներ տասնյակ հազարավոր զոհեր, ինչի հետևանքով Հայաստանը ստիպված կլիներ կիրառել անցումային արդարադատության տարրեր:
 
Հիմա ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ իշխանություններն, այնուամենայնիվ, համառորեն փորձում են իրականացնել դա: Ես երկու պատճառ եմ տեսնում»:
 
Առաջինն, ըստ մեր զրուցակցի, այսպես կոչված, անցումային արդարադատության իրականացման այժմեական, առօրյա նպատակն է. «Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանությունն այդպես էլ առաջ գնալու պատրաստ չէ: Նրանք անընդհատ հետ են գնալու:
 
Հինգ, հետո տասը տարի են հետ գնալու: Հետո՝ 1991 թիվ, իսկ հետո փորձելու են գնահատական տալ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրավիճակին, հետո 1918-20թթ. հանրապետությանը, հետո Շահ Աբասով գնալու ու հասնելու են նախաուրարտական շրջան: Ինչո՞ւ է սա արվում:
 
Ակնհայտ է, որ սա մեզ ոչինչ չի տալու, հատկապես, երբ դրա օբյեկտիվությունն արդեն իսկ խիստ կասկածի տակ է, որովհետև քաղաքական տարրն այս ամենի մեջ գերակայում է: Սա արվում է մի բանի համար. երբ իշխանությունը չգիտի, թե ինչ պետք է անել ապագայում և ինչ է սպասվում առջևում, բնականաբար, պետք է փորձի հանրությանն անընդհատ կերակրել անցյալով:
 
Դա կարող է ժամանակավոր էֆեկտ ունենալ, բայց երկարաժամկետ արդյունք ապահովել չի կարող, ըստ այդմ՝ ես չեմ հասկանում, թե ինչու է դա արվում»:
 
Երվանդ Վարոսյանի խոսքով, պետք է պարզ խոսել ու հասկանալ, որ 1991 թիվը մեզ համար արդեն պատմություն է:
 
«Ի՞նչ է մեզ տալու այդ պատմության վերհանումը: Եթե պատմությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, կարող են պատմաբանների խումբ ստեղծել, որոնք կգնան, կուսումնասիրեն, գնահատական կտան այդ ամենին ու կանցնենք առաջ:
 
Ըստ իս՝ չի կարող առաջ գնալ այն պետությունը, որտեղ միայն հետ են նայում: Բացի այդ, որպես իրավաբան, ինձ համար անհասկանալի է, թե այդ պատմական նյութերի վերհանումներն ի՞նչ իրավական հետևանքներ են ունենալու:
 
Ընդունենք՝ պարզվեց, որ 1995թ. ընտրությունները կեղծված են, պարզվեց նաև, որ այդ ժամանակահատվածի օրվա իշխանությունը քաղաքական ուժերից մեկին ապօրինի հեռացրել է ընտրապայքարից, իսկ ընտրությունները, այդ թվում՝ 1995թ. սահմանադրական հանրաքվեն, իրականացրել են խայտառակ խախտումներով:
 
Ընդունենք՝ այս ամենն ի հայտ եկավ, սրան իրավական ի՞նչ գործընթաց է հետևելու: Ոչինչ: Այստեղ է, որ իմաստն անհասկանալի է մնում: Օրինակ են նաև 1996թ. ընտրությունները, որին աշխատանքի բերումով ընտրատեղամասերում ականատես եմ եղել:
 
Ենթադրենք՝ բացահայտեցին, հետո ի՞նչ են անելու: 1996-98թթ. Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրած բոլոր հրամանագրերը պետք է չեղյա՞լ համարեն՝ համարելով նաև, որ ի՞նքը չի եղել նախագահը: Կամ՝ Վազգեն Մանուկյանին ասելու են՝ եղբա՛յր, արի՛ հետին թվով ղեկավարի՞ երկիրը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս ամենը զուտ պատմության դասագրքերի նյութ է դառնալու:
 
«Ցավոք, մենք շարունակում ենք հետ նայել, իսկ առաջ չենք նայում: Սա է մեր հիմնական խնդիրը»,-շեշտեց Վարոսյանը:
 
Վերոնշյալ նախագիծը փաստաբանը աշխատանքի իմիտացիա է որակում:
 
«Ի վերջո, պետք է ցույց տաս, որ աշխատում ես և ինչ-որ պաշտոններ հենց այնպես չես զբաղեցնում: Սա է ցավալին:
 
Ռազմավարություններով կարող ես կերակրել անտեղյակ զանգվածին, իսկ այն հատվածը, որում նաև ես եմ, որը քաջ գիտակցում է, թե ինչպես ձևավորվեց հնի ու նորի հիբրիդ միավորում Բարձրագույն դատական խորհուրդը, հեքիաթների հավատալ չի կարող: Ես հավատում եմ իրականությանը: Եթե ԲԴԽ-ն ձևավորվեր այնպես, ինչպես պետք է ձևավորվեր և դա արվեր բաց ու թափանցիկ, մենք գուցեև հավատայինք ինչ-որ ռազմավարական հռչակագրերի:
 
Բայց երբ տեսնում ես, թե այսօր ինչ է տեղի ունենում, երեկ ինչ եղավ, ապա վաղվա նպատակին այդպես հեշտ հավատալ այլևս չի լինում»,-նշեց փաստաբանը:
 
Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Երվանդ Վարոսյանը հավելեց. «Ցավալին այն է, որ տեղի ունեցող ամբողջ շիլափլավը պտտվում է մեկ քրեական գործի շուրջ: Մեկ քրեական գործն ամեն ինչի կենտրոն են սարքել և ամբողջ պետությանը, այդ թվում՝ իրենք իրենց, դարձրել են այդ մեկ քրեական գործի գերին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ երբ մի երևույթի գերի ես, ապա այդ պարագայում անհնար է ճիշտ գործել:
 
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ