ԻԴԵԱԼական Արթիկ. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կվճա­րեն ավ­տո­մե­քե­նա­նե­րի մաք­սա­զերծ­ման տար­բե­րու­թյո... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անդր­կու­լի­սա­յին քա­ղա­քա­կան ինտ­րիգ­ներն ու վա­խե­րը, որ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ամե­նա­մեծ ուժ տվո­ղը Տիգ­րանս է» երբ հայ­րե­նի­քը սի­րում ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստան - Մոլդովա՝ 5։1 (տեսանյութ) Դաղստանում բնակիչները թունավորվել են խմելու ջրից. 133 մարդ հիվանդանոց է տեղափոխվել «Բնակարանում 35 հատ կրակոց է հնչել ու չկա որևէ բողոք, որևէ ահազանք հարևանների կողմից» «ՌԲ Լայպցիգը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ) Խոշոր վթար Արագածոտնում. Nissan March-ը դեռեւս անհայտ հանգամանքներում գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր (ֆոտո) ԵՄ-ն կրճատում է Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը Քյարամ Սլոյանի գլուխը ադրբեջանական գյուղերում տարածողը ծափահարությունների էր արժանանում, վերջում էլ պարգեւատրվեց. ՄԻՊ Քրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, և վերջ․ Փաշինյան Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից բերման է ենթարկվել 22-ամյա երիտասարդ Իրավապահ մարմինները հնարավոր ամեն բան անում են Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար. ԱԽ քարտուղար

Ֆեյքային պատերազմների «առանձնահատկությունները»

Վերջին շրջանում գնալով շատանում են ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի կողմից այս կամ այն քաղաքական զարգացումների վերաբերյալ կատարվող մեկնաբանությունները։ 

Ընդհանրապես, ֆեյք «ունենալը» նախկինում էլ էր «մոդա», իսկ այժմ պարզապես դարձել է զանգվածային։ «Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը բավականին առանցքային է հատկապես գործող իշխանությունների շրջանում, որոնց ներկայացուցիչները, ընդհանուրի թիմից զատ, առանձին-առանձին ֆեյքերի մի ամբողջ «գվարդիա» ունեն՝ իրենց գրառումները «լայքելու», «շեյրելու», մեկնաբանություններ անելու, ինչպես նաև բացասական նյութերի վրա «հարձակվելու» համար։

Աղբյուրի փոխանցմամբ, որոշ կառույցներ իրենց աշխատակազմերում առանձին հաստիքներ են պահում, ասենք՝«օգնականի» կարգավիճակով, որոնք հիմնականում զբաղվում են «շեֆի» սոցցանցային «կյանքն» ապահովելու և ապահովագրելու, ֆեյքային թիմի աշխատանքները համակարգելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան «միջամտություններ» ձեռնարկելու գործով։

Ի դեպ, իշխանական ֆեյքերի մեծ մասն աչքի է ընկնում ընդգծված հայհոյախառն լեզվապաշարով ու սանձարձակ պահվածքով, ինչպես նաև մի յուրահատուկ «բնավորություն» է դրսևորում. միանգամից որպես մեկնաբանություն տեղադրում են այն տարբերակը, որն ասված է «վերևից»՝ առանց ուղղումներ, խմբագրումներ, փոփոխություններ անելու, այսինքն՝ «քոփի - փեստ» սկզբունքով։

 

website by Sargssyan