Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե իրա­վի­ճա­կը մի քիչ էլ այս­պես ձգձգվի, ամ­բար­տա­կը կրկին ճա­քե­լու է»

ИНТЕРВЬЮ

Իշխանության հնարավոր բևեռացվածություն, տարաձայնություններ, իշխանությունհասարակություն կապ ու հայացքներ, որոնք միայն անցյալ են ուղղված: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, անդրադառնալով այսօր ակնառու վերոնշյալ խնդիրներին, նախ մտովի ավելի վաղ ժամանակահատված է գնում. «Ես ամբողջ երկու տասնամյակ եմ նվիրել, որ փորձեմ հասկանալ, թե մեր պետությունն ինչո՞ւ է քաոսային:

Որոշ գլխավոր պատճառներ պարզել եմ, բայց հետո կրկին երկար ժամանակ որոնումների մեջ եմ եղել, փորձել եմ հասկանալ, թե այդ քաոսն ինչպե՞ս կարելի է հաղթահարել: Որոշակի ուրվագծեր ունեմ, որոնք ժամանակին հրապարակել եմ: Իսկ երբ այդ ուրվագծերն ունենալով՝ հետևել եմ, թե այս նոր իշխանություններն ինչերից են խոսում, առաջին իսկ օրից, երբ դեռ անգամ իշխանության չէին եկել, վստահ եմ եղել, որ չեն կարողանա մեր երկրի խառնաշփոթ իրականությունը կարգի բերել:

Խնդիրն այն է, որ տեղյակ չեն պատճառներից, իսկ եթե պատկերացում չունեն, չեն կարող իրավիճակ փոխել: Այնպես որ, իրենք կբևեռանան, թե՝ ոչ, կլինի 4, թե 8 խմբակցություն, էական տարբերություն չի լինելու. իրենք չեն կարող այս երկիրը վերափոխումների տանել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբանը՝ նշելով, որ մինչ իշխանության գալն է քաղաքական ուժին ներկայացրել գլխավոր խնդիրները, իշխանափոխությունից հետո անգամ նամակներ է գրել վարչապետին:

«Զգուշացրել եմ, որ եթե այդ խնդիրներին լուրջ ուշադրություն չդարձնեն, ապա թե՛ հեղափոխությունը, թե՛ պետությունն անկում են ապրելու, ինչին մենք հիմա ականատես ենք լինում: Բայց իրենք չեն պատկերացնում իրականության բարդությունը, իսկ եթե չես պատկերացնում, չես կարող ինչ-որ բան անել:

Պատկերացրեք մի բժշկի, որը չունի հիվանդության ախտորոշումը:

Եվ որքան էլ այդ բժիշկը ցանկանա ինչ-որ բան փոխել, միևնույն է, մնայուն ու երևացող արդյունք չի ստանա: Հիմա մեզ մոտ այս իրավիճակն է: Մեծ հաշվով, քաղաքական մտքի հետ կապված խնդիր կա, և այդ խնդիրը միայն այդ կուսակցության մեջ չէ: Մեր քաղաքական միտքն ամբողջ 30 տարի չի աշխատել: Եթե աշխատեր, կհասկանային, թե ինչու է այդպես:

Բայց պարզունակ պատասխան են գտել. նախ՝ մեղավորը Լևոն Տեր- Պետրոսյանն է, եկեք պայքարենք իր դեմ, հետո Քոչարյանը, հետո էլ Սարգսյանը: Ամբողջ 30 տարի այդ սցենարով են գնացել՝ բացարձակ չմտածելով, թե ինչու է իրականությունն այդպիսին կամ իշխանության գալուց հետո ինչպե՞ս կարելի է երկիրը բարեփոխումների տանել:

Սա է պատճառը, որ նոր իշխանությունները ևս չգիտեն, թե ինչ պետք է անել»,-ընդգծեց Ա. Պեպանյանը:

Նրա խոսքով, ժողովրդին անցանկալի վիճակից հանելու համար նախ պետք է պարզել, թե ժողովուրդն ինչու է այդ վիճակի մեջ, եթե պարզեն՝ ելքը կերևա:

«Այդուհանդերձ, եթե իշխանությունը չի հաջողում, նաև պետությունն է ժամանակ կորցնում: Մենք կարող ենք տարիներ կորցնել, որի «շռայլությունը» չենք կարող մեզ թույլ տալ՝ հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, թշնամիներով շրջապատված լինելու փաստը»,ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իշխանություն-հասարակություն կապին՝ Ա. Պեպանյանը հիշեց դեռ 2018թ. հուլիսի 21-ին տեսահարցազրույցում արտահայտած իր մտքերը. «Այդ ժամանակ ասել էի, որ եթե իշխանություններն ընդունակ չլինեն տեսնել պատճառները ու դրանք հաղթահարելու քայլեր չձեռնարկեն, ապա որոշ ժամանակ հետո հեղափոխության մասին խոսելու են միայն կառավարական շենքերում, իսկ ժողովուրդն այդ մասին մոռանալու է:

Մենք հիմա արդեն գրեթե այդ վիճակին ենք հասել: Ժողովուրդը մոռացել է հեղափոխությունը, ոչ մի էական փոփոխություն չկա: Ավելին՝ այն հին ու բացասական երևույթները, որոնք, թվում էր, թե մերժվել էին, կամաց-կամաց տարածվում են իրականության մեջ:

Զուգահեռ այդ ամենին՝ իշխանությունները հեղափոխության մասին ֆիլմեր են հանում: Սա կանխատեսելի էր. եթե լուծում չունեն՝ վիճակն այսպիսին էր լինելու: Երբ Տեր-Պետրոսյանը 1991 թվականին եկել էր իշխանության, հազար անգամ ավելի մեծ խանդավառություն կար ժողովրդի մոտ: Ամիսներն անցնում էին:

Կես տարի, մեկ տարի… Արդյունք չկար, և կամաց-կամաց ժողովրդի մոտ սկսում էին դժգոհություններ առաջանալ:

Երբ այն ժամանակ ընդդիմությունը սկսում էր քննադատել Տեր-Պետրոսյանին, ժողովուրդը լուռ հետևում էր, որովհետև նրան իր ձեռքերով էր տարել ու դրել «գահի» վրա: Այնուամենայնիվ, ինչ-որ պահից սկսած ժողովուրդը միանգամից սկսեց հեղեղի պես դժգոհել Տեր-Պետրոսյանից, ինչպես լինում է ամբարտակի փլուզվելու դեպքում:

Ես հիմա վտանգ եմ տեսնում.

եթե առաջիկայում Նիկոլ Փաշինյանն արմատական դրական փոփոխություններ չկարողանա անել, եթե իրավիճակը մի քիչ էլ այսպես ձգձգվի, ապա ժողովրդի համբերության ամբարտակը կրկին փլուզվելու է, ժողովուրդը մոռանալու է, որ «Նիկո՛լ, Նիկո՛լ» կանչելով իրեն ղեկավարի աթոռին է դրել: 

Համատարած սկսելու է քննադատել, հայհոյել, իսկ հետո արդեն իշխանություններն այլևս ոչինչ չեն կարող անել: Սա վերջին փուլն է, վերջին մեկ ամիսը. եթե կարողացավ ինչ-որ բեկում մտցնել, ամբարտակը չի ճաքի, եթե՝ ոչ, արդեն կարելի է խաչ քաշել:

Ինքն էլի կարող է իշխանությունը պահել ուժային մեթոդներով, ինչպես Տեր-Պետրոսյանը պահեց, բայց դա արդեն թե՛ ժողովրդի, թե՛ պետության համար չեղած հաշիվ կլինի»:

Մշտապես դեպի անցյալ նայելու մոլուցքը Ա. Պեպանյանը կրկին կապում է քաղաքական մտքի ու իրականությունը հասկանալու խնդիրների հետ:

«Եթե խնդիրները հասկանային, կիմանային, որ Երրորդ հանրապետության մեջ ոչ մի մեղավոր էլ չկա, այն, ինչ եղել է, չէր կարող չլինել: Եթե դա հասկանային, անցյալը փորփրելու, հակասություններ, հակամարտություններ առաջացնելու փոխարեն առաջ գնալու ու փոսից դուրս գալու ծրագիր կունենային և կսկսեին իրականացնել այն:

Իսկ քանի որ նման ծրագիր չունեն, մի քանի պարզունակ քայլեր են արել ու տեսել, որ ոչինչ չի ստացվում: Արդյունքում իրենց անելիքը մնում է ժողովրդին անցյալի հրեշային կերպարներով կերակրելը»,-նկատում է մեր զրուցակիցն ու շեշտում, որ այս արարքներով երկիրը հնարավոր չէ դուրս բերել այն իրավիճակից, որն առկա է:

«Եթե անգամ գիտես, որ այդ մարդիկ միլիարդները կուտակել են անօրինական ձևով, պետք է ժամանակավորապես չանդրադառնաս նրանց: Պետք է դուրս գալ այս քաոսից, այս իրավիճակից ու հետո նոր անցնել այդ խնդիրներին:

Իսկ հակառակ պարագայում տուժում է տնտեսությունը, բևեռներ են առաջանում: Այս ամենը քաղաքական մտքի դեգրադացիայի հետևանք է: Ամբողջ երկրի քաղաքական միտքն է այդպիսին, ինչի պարագայում ում էլ բերենք իշխանության, նույն քաղաքական հիմարություններն են անելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США