Այսօր «Մարտակերտի փրկիչ»-ը կդառնար 30 տարեկան (տեսանյութ)
Սահմանին կանգնած մեր տղերքին անփորձանք ծառայություն ու բարի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցով իրենց իրավո... ԲԼՈԳ
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 29.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Բարսելոնայում թալանի զոհերին «գոյատեւման հավաքածուներ» են տրամադրում

Բարսելոնայի ոստիկանությունը քաղաքի լողափերին թալանի զոհ դարձածներին «գոյատեւման հավաքածուներ» է բաժանում, որոնց շնորհիվ զբոսաշրջիկները եւ տեղի բնակիչները կարող են դուրս գալ իրերը կորցնելու հետ կապված տհաճ իրավիճակից, հայտնում է CNN հեռուստաալիքը։ Յուրաքանրյուր հավաքածուում կա շապիկ, կիսաանդրավարտիք, հողաթափեր եւ քաղաքային տրանսպորտի տոմս։ Այս ամռանը քաղաքի տասը լողափերին գողություններից տուժած զբոսաշրջիկներին տրամադրվել է 174 հավաքածու։

Ըստ ոստիկանության տվյալների, օրական տեղի է ունենում առնվազն երեք գողություն։ Զբոսաշրջիկների հանգստյան վայրերում գողությունները կանխելու համար քաղաքային գվարդիայի աշխատակիցները ամբողջ ամառային սեզոնի ընթացքում պարեկություն են անում լողափերին։ Բացի այդ, քաղաքային ոստիկանությունը ուժեղացրել է այն զբոսաշրջիկների վերահսկողությունը, որոնք լողում են արգելված կամ վտանգավոր տեղերում։

 

website by Sargssyan