«Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր գաղտնի «քաղաքական» շարժում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ելույթ, որը շարունակություն կունենա ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի տար­վա շրջա­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Իրավիճակը կարող է որոշակի ճգնաժամի հանգեցնել». վիրտուալ իրականության վտանգը Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել. Նոր գաղտնի «քաղաքական» շարժում Ելույթ, որը շարունակություն կունենա Պուտինը կհանդիպի Ալիեւի կնոջ հետ Ազգային պատկերասրահն ու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը համատեղ ծրագրեր կիրականացնեն Եղանակը Հայաստանում 2010-2019 թթ համեմատությամբ բանակում ինքնասպանությունների թիվը նվազման միտում չունի (ինֆոգրաֆիկա) Սահմանին ակտիվության սեզոնն ավարտին է մոտենում. փորձագետ 3-րդ զորամիավորումում անցկացվել են սպայական հավաքներ «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ, կներկայացնեմ իմ տեսակետներն այն ամենի մասին՝ ինչ է կատարվում մեր երկրում այսօր, ինչ է կատարվել և ինչ է լինելու». Արթուր Վանեցյան Կրեմլը Պուտինի դեմ Նավալնու հայցի հարցով դիրքորոշում չունի Նա պարփակվել է իր մեջ. Մերժում է ինչ հնարավոր է, բացարձակ չխորանալով ներկայացվող փաստարկների մեջ. Արփինե Հովհաննիսյան «Ինչպիսի՞ այցով, ինչ օրակարգով, ինչ արդյունքների ակնկալիքով է վարչապետը մեկնել Իտալիա». Հարցում՝ կառավարությանը Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում դիտել են Ռ. Շտրաուսի «Եգիպտական Ելենա» օպերան Երեւանի կենտրոում հրդեհի հետեւանքով այրվել է 250 մետր քառակուսի տարածք. ԱԻՆ փրկարար ծառայության պետ Կրակային պատրաստության, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության պարապմունքներ՝ ՀՀ Զինված ուժերում

«Հայաստանում տիրում է իրավաքաղաքական քաոս»

ՍԴ-ն կայացրել է աննախադեպ որոշում, որովհետև մեկ տարի է, ինչ ՀՀ-ում տիրում է ոչ թե օրենքի գերակայություն, այլ զանգովի և միջամտությամբ իրականացվող արդարադատություն: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական հարթակ» ՀԿ ղեկավար Աղվան Պողոսյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը հաջորդած քննարկումներին, պնդումներին ու դրանց քաղաքական բաղադրիչին:

Ա. Պողոսյանը նախ ընդգծեց. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունեցել ապօրինությունների շարք:

Եվ ՍԴ-ն եկավ փաստելու, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցողը զուտ քաղաքական բաղադրիչ էր կրում: Եվ, բնականաբար, այդ որոշումը դուր չեկավ իշխանություններին, որոնք քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ ամեն գնով փորձում էին Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահել»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ այսօր Հայաստանում կա անարխիա:

«Իսկ իշխանությունը, փոխանակ հասարակության կյանքը լավացներ, ավելի վատ իրավիճակ է ստեղծում, ինչի հետևանքով մենք այսօր արդեն տեսնում ենք, թե օր օրի ՀՀ-ի առջև ինչպիսի խնդիրներ են առաջացել: Բնականաբար, ՍԴ-ի որոշումը պետք է վախեցներ ինչպես իշխանական, այնպես էլ, այսպես ասած, անկախ փաստաբանի անվան տակ գտնվող որոշ շրջանակների, որոնք ուղղորդվում են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից»,-ասաց նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը շատ վատ ցուցիչ է:

«Ռ.Քոչարյանի գործը, ՍԴ որոշումը, իսկ դրանից առաջ որոշ դատավորների կողմից արդարացի վճիռներ կայացնելն ու դրանց հետևող գործընթացները փաստում են, որ Հայաստանում տիրում է իրավաքաղաքական քաոս:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամբողջովին կազմաքանդում է ՀՀում կայացած ինստիտուտները:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զբաղված է դատական իշխանության վրա իր ունեցած ազդեցության տարածմամբ, ինչն արգելում է մեր Սահմանադրությունը:

Մեծ հաշվով, դատարանների շրջափակումը, գաղտնալսումները ցույց են տալիս, որ այս ամենը գործող իշխանությունների համար վատ ավարտ է ունենալու. իրենք օրերից մի օր կանգնելու են սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի առջև»,-ընդգծեց Ա. Պողոսյանը:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, իշխանության ներսում առկա գործընթացներին՝ Աղվան Պողոսյանն իրավիճակը հասկանալի որակեց:

«Իշխանության ներսում տիրող իրավիճակը հասկանալի է: Սա ցույց է տալիս, որ Ն. Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին: Այսօր նույն «Իմ քայլը» դաշինքում ևս տիրում է անկառավարելի իրավիճակ:

Այսինքն, անկառավարելիության այն քաոսը, որը տիրում է ամբողջ երկրում, առկա է նաև իշխանության ներսում.

մենք տեսնում ենք իշխանության տարբեր թևերում գտնվող ներկայացուցիչների տարաձայնություններ, մամուլում առկա արտահոսքեր: Այս ամենը խոսում է միայն մի բանի մասին. իմքայլական ֆրակցիան կամ ամբողջ իշխանությունը, որը ձևավորել է Նիկոլ Փաշինյանը, կանգնած է պառակտման եզրին:

Եվ շատ հնարավոր է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ամբողջական պառակտում տեղի ունենա»,- ասաց Ա. Պողոսյանը:

Խոսելով Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների շուրջ առաջացած աղմուկից, մեր զրուցակիցը նշեց, որ այդ աղմուկն անտեղի չէ, քանի որ կան վտանգներ:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը որպես դրամաշնորհ մոտ 34 միլիոն դրամ է հատկացրել ՏԻմ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար, որը տրամադրվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

«Նիկոլ Փաշինյանը կամ այն մութ ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության, պլանավորում են Արցախում իրականացնել այն ամենը, ինչը տեղի ունեցավ Հայաստանում»,-ասաց նա՝ ընդգծելով Արցախում հեղափոխության նախապատրաստման հնարավորության ու նպատակադրության մասին:

«Դա շատ վտանգավոր է, որովհետև 30 տարիների ընթացքում մենք, փաստացի, կանգնած ենք պետականության կորստի առաջ: Իսկ ֆորսմաժորային իրավիճակները անվտանգության տեսանկյունից կարող են շատ վտանգավոր լինել:

Փաշինյանն օրեցօր շատ ինտենսիվ ձևով վարկանիշ է կորցնում, և նա փորձելու է այս ամենի օջախը տեղափոխել Արցախ»,-նշեց նա՝ խնդրահարույց համարելով ՀԿ-ների ֆինանսական աղբյուրները:

«Այստեղ շատ հետաքրքիր է այդ երկու հասարակական կազմակերպությունների ընտրությունը, որովհետև ֆինանսավորվում են «սորոսական» հիմնադրամներից, որի գործունեության հիմքում շատ երկրներում պետականաքանդությունն է: 

Բացի այդ, նշյալ ՀԿ-ների ներկայացուցիչներից ոմանք հեղափոխության առաջամարտիկներից են եղել, և սա իր մեջ շատ վտանգավոր ուղերձ է պարունակում:

Արցախում ամեն պահի կարող է պատերազմ սկսվել, իսկ, իբրև թե, ժողովրդավարություն քարոզող կառույցների իրական նպատակն ապակայունացումն է, ինչը շատ վտանգավոր է: Այստեղ անելիք ունի քաղհասարակությունը, առանձին ՀԿ-ները:

Նրանք նախ պետք է հանդես գան դատապարտող կոչով՝ կապված կառավարության որոշման հետ:

Բոլոր հասարակական կազմակերպությունները, որոնք կարող են ընտրական գործընթացներւմ դիտորդական ներկայացվածություն ունենալ, օր առաջ պետք է դիմեն ՀՀ կառավարությանը և Արցախի իշխանություններին, որպեսզի այդ առաքելությունն իրենք իրականացնեն:

Այստեղ խնդիրն առաջին հերթին այն է, թե որտեղից են ֆինանսավորվում վերոնշյալ կառույցները, երկրորդը՝ ինչպե՞ս են ընտրվել, որովհետև մրցույթ չի հայտարարվել»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այլ միտում էլ է տեսնում:

«Եթե մինչ այս նշված երկու ՀԿ-ները ներկայացված չեն եղել որպես դիտորդական կառույց, ի՞նչ է, Արցախում տեղի ունեցած ընտրությունները ոչ լեգիտիմ են համարո՞ւմ: Սա բառիս բուն իմաստով ազդակ է Ադրբեջանին: Բայց մենք չպետք է նման «կիքս» թույլ տանք, որից կարող է օգտվել Ադրբեջանը:

Սա միջազգային հանրության մեջ շատ լուրջ քննարկումների առիթ կարող է դառնալ: Ես դրա համար եմ շեշտում, որ տեղի հասարակական կազմակերպությունները պետք է դիմեն կառավարությանը, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնեն, որովհետև հասնելու ենք վտանգավոր եզրագծի»,-եզրափակեց Աղվան Պողոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan