Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իշխանությունը ցանկանում է մաշել Ամուլսարի հարցով հանրային բողոքի ալիքը

АНАЛИТИКА

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կիզակետում, սակայն հարցի վերջնական լուծումը ձգվում է:

Այս մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած հերթական խորհրդակցությունը՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

Վարչապետն, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին` համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:

Փաստորեն կառավարությունը մտադիր է Ամուլսարի ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնել և այդ տվյալները ներկայացնել քաղաքացիներին:

Ուշագրավ է, որ օգոստոսի 30-ին «Էլարդ» ընկերության հետ ունեցած տեսակապի ժամանակ հաստատվել էր, որ Ամուլսարի ծրագրի փորձաքննության հետ խնդիրներ կան, որից հետո ծառայողական քննություն հարուցվեց քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանի նկատմամբ, երեկ էլ լուր տարածվեց, որ վերջինս ու ՔԿ ղեկավարի տեղակալն ազատվել են աշխատանքից: Հետո առաջինի մասով տեղեկությունը հերքվեց: 

Այդուամենայնիվ, տեղեկություններ շրջանառվեցին, որ քննչական կոմիտեում պաշտոնանկությունների նոր շարք է սպասվում:

Նշված տեսակապային խորհրդակցությունից հետո «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, թե խորապես հիասթափված է կառավարության հետ քննարկման ընթացքում «Էլարդի» ապակողմնորոշող մեկնաբանություններից, իսկ տարբեր փորձագետների կողմից կարծիքներ հնչեցին, թե Ամուլսարի հարցում Փաշինյանը «հետքայլ» է կատարում՝ ցանկանալով «մեղավորությունը» բարդել քննչական կոմիտեի վրա:

Սակայն Ամուլսարի հարցով կառավարությունում տեղի ունեցած նոր նիստը և վարչապետի հանձնարարականը այլ բանի մասին են վկայում: Վարչապետի «հետքայլը» ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ կառավարությունը մտադիր չէ հրաժարվել Ամուլսարի շահագործումից հատկապես այն պարագայում, երբ օտարերկրյա ներդրումները մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են:

Թվում էր, թե իշխանափոխությունից հետո դեպի Հայաստան ներդրումների մեծ հոսք է սկսվելու, սակայն այդ հույսերն այդպես էլ չարդարացան: Եվ այդ է պատճառը, որ կառավարության ղեկավարը, ներդրումների դինամիկայի վերաբերյալ ցուցանիշներ հրապարակելու փոխարեն, որպես ձեռքբերում է ներկայացնում թանգարաններ և թատրոններ այցելությունների աճը, գինիների արտահանման ավելացումը և այլն:

Ուստի այս իրավիճակում Ամուլսարի ծրագրի չեղարկումը ոչ միայն կարող է հանգեցնել նրան, որ «Լիդիան» ընկերությունը կարող է դատի տալ մեր պետությանը և գումարներ պահանջել, այլև սկսված դատական պրոցեսը կարող է վատ օրինակ ծառայել և վանել օտարերկրյա մյուս ներդրողներին Հայաստանում գումարներ ներդնելուց: 

Թերևս այս է պատճառը, որ կառավարությունը Ամուլսարի խնդիրը ձգձգելու մարտավարություն է որդեգրել, որը հնարավորություն կտա ձգձգել հանքի շահագործումը:

Հանքի շահագործումը հետաձգելով՝ կառավարությունը մտադիր է մաշել հանրային բողոքի ալիքը՝ ակնկալելով, որ որոշ ժամանակ հետո այս թեմայի շուրջ մարդկանց հետաքրքրությունը կնվազի, իսկ դա հնարավորություն կտա կառավարությանն իսկույն գործի անցնել և թույլատրել հանքի շահագործումը:

Իսկ եթե նոր փորձաքննության տվյալները հանրության դատին ներկայացնելուց հետո պարզվի, որ դժգոհության ալիքը չի մարում, ապա կառավարությունը կարող է նոր հանգամանքներ առաջ բերել և նոր վերլուծություններ կազմելու հանձնարարական տալ, որոնք ևս որոշ ժամանակ անց կհրապարակեն, իսկ Ամուլսարի թեման այդ ընթացքում կկորցնի իր հրատապությունը:

Չնայած վերջին շրջանում աղմկահարույց ձերբակալությունները կորցրել են իրենց հանրային հնչեղությունը, այնուամենայնիվ, չի բացառվում, որ իշխանությունները գնան նոր ձերբակալությունների կամ ստեղծեն լայն քննարկումների այնպիսի տեղեկատվական առիթներ, որոնք թույլ կտան հանրության ուշադրությունը շեղել և ստվերել Ամուլսարի թեման:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ