Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կարող է պատահի` մեզ հետևում են». Facebook-ի հավելվածն անընդհատ ֆիքսում է մարդու գտնվելու վայրը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
 Հիշո՞ւմ եք՝ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հայտնի արտահայտություններից մեկը, երբ Մուրադը Սերոբին ասում է. «Ձեզ լուրջ պահեք, կարող է պատահի` մեզ հետևում են»: 
 
Իհարկե, 21-րդ դարում հարևանների աչքերին ու ականջներին փոխարինելու է եկել համացանցը: Մեկ գրառում սոցիալական ցանցերում, այս կամ այն տեղեկատվության որոնում, նկարների տեղադրում. այս կերպ մենք ավելի հասանելի ենք դարձնում մեր կյանքը: Երբեմն սա անում ենք կամովին, երբեմն էլ անձնական որոշակի տվյալներ հայտնվում են ցանցում անկախ մեր կամքից:
 
Հատկապես սոցիալական ցանցերից օգտվողները կփաստեն, որ, օրինակ, հանդիպման ժամանակ կարող են զրուցել ինչ-որ թեմայի կամ անձի մասին (ոչ հեռախոսով) և հանկարծ Facebook-ի իրենց էջում տեղեկատվություն կամ գովազդ է հայտնվում նույն թեմային վերաբերող: Խոստովանենք՝ եղել են դեպքեր, երբ խոսել ենք ինչ-որ մեկի մասին կամ նրա հետ (էլ չենք խոսում նրա մասին ցանցում տեղեկատվություն որոնելու մասին), իսկ որոշ ժամանակ անց Facebook մուտք գործելիս այն մեզ առաջարկել է ընկերանալ այդ մարդու հետ:
 
Վերջերս էլ հետաքրքիր դեպք պատահեց մեր աշխատակցի հետ: Երևանյան փողոցներից մեկով անցնելիս նկատել էր X ծառայություն և ամուսնուն հարցրել՝ տեսնես ի՞նչ կարժենա այս ծառայությունը: Միայն այդքանը: Հաջորդ օրը Facebook-ը հենց այդ ծառայության գովազդն է առաջարկել, ընդ որում՝ այդ նույն հասցեի ծառայության տվյալները: 
 
Այս դեպքում ինչի՞ հետ գործ ունենք: Հնարավո՞ր է, որ մեզ իրոք հետևում են: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում սա հետևյալ կերպ է մեկնաբանում:
 
«Ընկերությունները գովազդը կարող են կազմել ոչ միայն հետաքրքրությունները, այլ նաև տեղանքը հաշվի առնելով: Կարելի է նշել բավականին նեղ տեղանք: Եթե մարդն ունի հեռախոս, որից նա այդ պահին չի էլ օգտվում, Facebook-ի հավելվածն անընդհատ ֆիքսում է մարդու գտնվելու վայրը:
 
Այսինքն՝ բավական է դուք ինչ-որ տեղով անցնեք, ապա մեծ հավանականությամբ այդտեղ առկա ծառայությունների գովազդը կհայտնվի ձեր էջում:
 
Facebook-ը ոչ միայն հետևում է, թե ինչ եք անում համացանցում, այլ նաև որտեղ եք գտնվում: Նրա հաջողության գրավականն այն է, որ այնպիսի գովազդային համակարգ է ստեղծել, որ մարդուն ամեն կերպ «բռնացնում է»»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:
 
Անդրադառնալով նրան, որ դեպքեր են լինում, երբ անձնական զրույցների ժամանակ մարդիկ քննարկում են ինչ-որ իրադարձություններ, խոսում ինչ-որ թեմաներից, որոշ ժամանակ անց Facebook-ում դրա մասին տեղեկատվություն են ստանում, Մարտիրոսյանն ասում է, որ սա այն թեմաներից է, որը մինչև հիմա պատասխան չունի:
 
«Այսինքն՝ կան մարդիկ, որոնք մե ղադրում են Facebook-ին, որ այն լսում է իրենց և, ըստ այդմ, նաև գովազդ է ցույց տալիս, առաջարկում մարդկանց հետ ընկերանալ և այլն: Facebook-ը դա հերքում է, որովհետև դա կհամարվեր մուտք անձնական կյանք:
 
Իրենք ասում են, որ մարդկանց մոտ մի սինդրոմ է, երբ նրանք մինչև այդ էլ են տեսել այդ առաջարկները, բայց ուշադրություն չեն դարձրել, իսկ հետո, երբ խոսել են, դրանք միանգամից աչքի են ընկել: Սա Facebook-ի բացատրությունն է:
 
Իրականում մեծ կասկածներ կան, որ լսում են, բայց սա հաստատված փաստ չէ»,-եզրափակում է մեդիափորձագետը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ)