«Դորիան» փոթորիկը կոկաինով փաթեթներ է ափ հանել Ֆլորիդայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ափամերձ շրջաններին հարվածած «Դորիան» փոթորիկը Ֆլորիդայի Մելբորն քաղաքում կոկաին պարունակող փաթեթներ է ափ հանել:
Ինչպես հայտնում է CNN-ը, դրանցից յուրաքանչյուրը ոստիկանությունը գնահատել է մոտ 30 000 դոլար արժողությամբ: Նշվում է, որ անցորդներից մեկը Paradise լողափում փաթեթ է հայտնաբերել Diamant գրությամբ, ինչի մասին հայտնել է ոստիկաններին: Ոստիկանները դեպքի վայր ժամանելով հայտնաբերել են թմրանյութը:
Ավելի ուշ 50 կմ հեռավորությամբ ոստիկանները լողափում պայուսակ են հայտնաբերել, որում ևս 15 նման փաթեթներ են եղել:
Հայտնաբերված թմրանյութը փոխանցվել է ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկման ծառայությանը:
Հիշեցնենք, որ «Դորիան» փոթորիկը, որի ուժգնությունը հասել է ամենաբարձր՝ հինգերերոդ աստիճանի, մեծ վնաս է հասցրել Բահամյան կղզիներին, որտեղ տարերային աղետի զոհ է դարձել առնվազն 20 մարդ: