Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեկնաբանությունները Իտալիայից կրած պարտությունից հետո

ՍՊՈՐՏ

 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեկնաբանել են Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։3 հաշվով պարտությունը։

 

«Շատ դժվար խաղ էր: Ագրեսիվ սկսեցինք հանդիպումը, գոլ խփեցինք: Կարող էինք ավելի հաջող հանդես գալ, եթե չլիներ կարմիր քարտը: Կարծում եմ, որ մրցավարը շտապում էր դեղին քարտեր բաժանելու հարցում` հատկապես մեր ֆուտբոլիստներին: Կարծում եմ, որ մրցավարը կողմնակալություն դրսևորեց` հոգուտ իտալացիների: Գուցե, կարմիր քարտը մեզ ավելի մոտիվացրեց, որպեսզի կարողանանք գոնե ոչ ոքին պահել: Նույնիսկ 10 հոգով պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք օգտագործել: Շատ շնորհակալություն երկրպագուներին` հիանալի աջակցության համար: Այսօր նրանք լավագույնն էին խաղադաշտում»,- նշեց Գեւորգ Ղազարյանը:

 

«50 րոպե 10 ֆուտբոլիստներով անցկացնելը շատ դժվար է: Մենք առավելապես պաշտպանվում էինք: Արեցինք այն, ինչ կարողացանք: Զգացվում էր Իտալիայի հավաքականի բարձր խաղամակարդակը: Դժվար է ասել, թե ինչպես կընթանար խաղը, եթե չլիներ կարմիր քարտը: Մենք ամբողջությամբ նվիրվեցինք խաղին»,- նշեց դարպասապահ Արամ Հայրապետյանը:

 

«Շատ լավ սկսեցինք հանդիպումը, սակայն առաջին խաղակեսի վերջանամասում, ամենակարևոր պահին Ալեքսանդր Կարապետյանը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից: Դրանից հետո մի փոքր դժվար էր, բայց տղաները պայքարեցին մինչև վերջ:

 

Բարդ հարվածներ էին գոլերը դարպասապահի համար: Թիմն էլ 10 ֆուտբոլիստով էր։ Երրորդ գոլի ժամանակ բախտը չբերեց, փորձեց հեռացնել, բայց գնդակը հայտնվեց դարպասում»,- մեկնաբանեց խաղը հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

 

«Կարմիր քարտը մեծապես ազդեց խաղի ելքի վրա: 10 ֆուտբոլիստներով ուժեղ մրցակցի դեմ խաղում կրկնակի էներգիա ծախսեցինք: Պայքարեցինք մինչև վերջ: Գիտեինք, որ Իտալիան հզոր հավաքական է, խաղում է կարճ, միջին և թիկունք ուղղված փոխանցումներով: Մրցակիցը օգտվեց մեր սխալներից: Ոգևորում էինք իրար, նշում էինք, որ պետք է մինչև վերջ պայքարենք: Ոչ մեկին պետք չէ մեղադրել այս պարտության մեջ»,- մեկնաբանեց Կամո Հովհաննիսյանը:

 

«Կարծում եմ, գոնե մեկ միավորի արժանի էինք: Երկու տարբեր խաղակեսեր անցկացրեցինք: Չեմ կարող ասել, որ կարմիր քարտը խաղը փոխեց, քանի որ նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարող էինք հաղթանակ կորզել:

 

10 ֆուտբոլիստներով Իտալիայի նման հավաքականի դեմ պաշտպանվելը դժվար է: Մրցակիցը ճնշում էր գործադրում երկրորդ խաղակեսում և, ի վերջո, կարողացավ օգտագործել թվային առավելությունը»,- ասաց Վարազդատ Հարոյանը։

 

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականն ընտրական խաղում կընդունի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։

 

Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է