ԻԴԵԱԼական Արթիկ. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րի... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կվճա­րեն ավ­տո­մե­քե­նա­նե­րի մաք­սա­զերծ­ման տար­բե­րու­թյո... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անդր­կու­լի­սա­յին քա­ղա­քա­կան ինտ­րիգ­ներն ու վա­խե­րը, որ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ամե­նա­մեծ ուժ տվո­ղը Տիգ­րանս է» երբ հայ­րե­նի­քը սի­րում ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստան - Մոլդովա՝ 5։1 (տեսանյութ) Դաղստանում բնակիչները թունավորվել են խմելու ջրից. 133 մարդ հիվանդանոց է տեղափոխվել «Բնակարանում 35 հատ կրակոց է հնչել ու չկա որևէ բողոք, որևէ ահազանք հարևանների կողմից» «ՌԲ Լայպցիգը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ) Խոշոր վթար Արագածոտնում. Nissan March-ը դեռեւս անհայտ հանգամանքներում գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր (ֆոտո) ԵՄ-ն կրճատում է Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը Քյարամ Սլոյանի գլուխը ադրբեջանական գյուղերում տարածողը ծափահարությունների էր արժանանում, վերջում էլ պարգեւատրվեց. ՄԻՊ Քրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, և վերջ․ Փաշինյան Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից բերման է ենթարկվել 22-ամյա երիտասարդ Իրավապահ մարմինները հնարավոր ամեն բան անում են Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար. ԱԽ քարտուղար

Ձեր արյունոտ ձեռքերը հեռու կպահեք թե՛ Հանրապետականից, թե՛ Հայաստանից. Աշոտյան

Past.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» երեկվա հանդիպումը տեղեկատվական պայթյուն էր, և համացանցում ոչ պակաս ինտենսիվությամբ էր քննարկվում, քան Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը:

Իհարկե, փաստն ինքնին զարհուրելի է. երկրիդ վարչապետը ընդունում է երկրիդ ոստիկանության վրա զինված հարձակում գործած, երեք ոստիկան սպանած խմբավորմանը, անկախ նրանից, թե Նիկոլի ջանքերով նրանց փորձում են «քաղաքական» փաթեթավորում տալ:

Պակաս զարհուրելի չէր հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցում հնչող շեշտադրումները հանդիպման մասին: Տղերք, էն խոստացված 800 հեկտարի ազատագրումը ի՞նչ եղավ: Հիմա ո՞վ չի թողնում: Թե՞ կամուֆլյաժա-կալաշնիկովային կերպարանքով գրոհայինները պիտի դառնան Փաշինյանի իշխանությունը պահելու ահաբեկչական թևը և վերջին հույսը:

Այս 15 ամիսների ընթացքում պետական ողջ ռեպրեսիվ ապարատը ծառայցվել և ծառայեցվում է քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու համար: Սակայն այդ ռեպրեսիաները Նիկոլի համար ցանկալի արդյունք չեն տալիս: Ավելին, եթե անցյալ տարի նիկոլա-գանդիզմի անխնա հրապարակային քննադատներին կարող էիք հաշվել մեկ ձեռքի մատների վրա (հիմնականում ես և իմ ընկերները), ապա այսօր շատ-շատերն են սկսում բարձրաձայնել երկրում տիրող անօրինությունների և քաոսի մասին:

Փաստորեն, ահաբեկչկան խմբավորման շուրթերով Փաշինյանը «լսցնում» է ՀՀԿ-ի գործունեությունը արգելելու մասին իր երազանքը:

Պարոն վարչապետ, գիտե՞ս որն է մեր և քո տարբերությունը: Դու մեզանից վախենում ես, իսկ մենք քեզանից՝ ոչ:

Այդ հանդիպման կողմերը երևի տեղը չեն բերել, թե ում հետ գործ ունեն: Ձեր արյունոտ ձեռքերը հեռու կպահեք թե՛ Հանրապետականից, թե՛ Հայաստանից»:

website by Sargssyan