Ոչ միայն բարոյական, այլև պետական արժևորման տեսանկյունից խիստ կարևոր
ԲԼՈԳ«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հաշվի առնելով կառավարության վերջերս կայացված որոշումը՝ կարծում եմ՝ արդարությունը հաստատելու ժամանակն է:
Ուստի հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ հանդես եմ գալու առաջարկությամբ.
⁃Զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ կառավարության սահմանած չափորոշիչներով` միանվագ 30 մլն դրամ փոխհատուցում տրվի բոլոր զոհվածների ընտանիքներին և 15 մլն դրամ՝ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Այն ոչ միայն բարոյական, այլև պետական արժևորման տեսանկյունից խիստ կարևոր է:
⁃Առաջարկելու եմ, որ հիմնադրամը 10 մլն դրամը տրամադրի՝ համաձայն որդեգրած քաղաքակության, տարբերությունը՝ ՀՀ պետ բյուջեից։ Նույն տրամաբանությամբ՝ նաև հաշմանդամ դարձած զինծառայողներին։ Հիշեցման կարգով ասեմ, որ դեռևս 09.08.2018թ. հիմնադրամի նիստի ժամանակ, երբ որոշվեց փոխհատուցում տալ նախորդ տարիները զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, առաջարկել էի, որ ոչ միայն ամսական, այլեւ միանվագ փոխհատուցում ևս լինի, ինչը մերժվել էր` բավարար գումար չլինելու պատճառաբանությամբ:
Հ.Գ. Ասվում է, որ ՀՀ պետբյուջեի եկամտային մասը այլևս կգերակատարվի` 25 % չափով, որտեղից էլ կարելի է տրամադրել այդ փոխհատուցումը:
Հ.Գ. Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի կյանքն անգին է...